25 Օգոստոսի, Կիրակի, 2019

1500 տարեկան աստվածաշունչը ցնցում է Հիսուսի մասին նոր փաստերով

ancient-bible-turkey-1

Bestinfo.Am-ը ներկայացնում է՝ Թուրքիայում հայտնաբերվել  է ավելի քան 1500 տարի առաջ գրված Աստվածաշունչ։ Գիրքն անհանգստություն  է առաջացրել Վատիկանում, որովհետև պարունակում է  Բարնաբայի ավետարանը։ Բարնաբան Հիսուս Քրիստոսի աշակերտներից մեկն էր և ճամփորդում էր Պողոս առաքյալի հետ։ Հին մագաղաթը «կրկնակի» հայտնաբերվել է Անկարայի արդարադատության պալատի պահեստում։ Մագաղաթը փոխանցվելու է Անկարայի ազգագրության թանգարան։

Մագաղաթի կաշվեպատ էջերին ասորերեն ոսկե տառերով գրություն կա։ Հին կտակարանի այս ցանկը թուրքական իշխանությունների մոտ հայտնվեց, երբ 2000 թվականին Միջերկրական ծովի թուրքական ափին իրակացված հատուկ գործողության ժամանակ մասունքը բռնագրավվեց մաքսանենգներից։ Հանցախմբին անիտիկվար իրերի մաքսանենգության մեղադրանք ներկայացվեց։

Դատավարության ընթացքում հայտնի դարձավ, որ գիրքը շուրջ 2000 տարեկան է։ Թուրքական իշխանություններն Աստվածաշունչը մշակութային սեփականություն են հայտարարել՝ մագաղաթին շնորհելով թանգարանային արժեքի կարգավիճակ։ Այս տարիների ընթացքում փորձագետներն իրարամերժ կարծիք են արտահայտել ձեռագրի ծագման և նրա իսկության վերաբերյալ։

Կան նաև այլ ոլորտներ, որոնք անհանգստացնում են մասնագետներին․ գտածոյի պատճենների առկայությունը, և արդյո՞ք դրանք Թուրքիայի սահմաններից դուրս են բերվել։ Կրոնական իշխանությունները պնդում են, թե տեքստից հետևում է, որ Հիսուսը չի խաչվել, չի եղել Աստծու որդին, բայց մարգարե էր, իսկ Պողոսն «ինքնակոչ» էր։ Գրքում նաև ասվում է, որ Հիսուսը երկինք է համբարձվել առանց խաչվելու, իսկ նրա փոխարեն խաչվել է Հուդա Իսկարիովտացին։

Տեքստը նաև նախագուշակում է մահմեդական վերջին մարգարեի գալուստը, ինչը դեռևս չի կատարվել։ Վատիկանն անհանգստություն է հայտնել գտածոյի վերաբերյալ և թուրքական իշխանություուններին խնդրել է կաթոլիկ փորձագետների հետ գնահատել գրքի բովանդակությունը։ Համարվում է, որ Նիկեայի տիեզերական ժողովում կաթոլիկ եկեղեցին գրաքննության է ենթարկել Աստվածաշնչի մաս կազմող Ավետարանները՝ հեռացնելով, հնարավոր է, նաև Բարնաբայի Ավետարանը։ Հնագույն ձեռագրի պատճենը 40 միլիոն թուրքական լիրա (28 միլիոն դոլար) է գնահատվում։

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am-ը

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում՝ https://bestinfo.am/archives/9733

Արխիվ

Օգոստոսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ