19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ու դո՞ւ ես դուխից խոսում, արա´․ Ռոբերտ Քոչարյանի որդու պատասխանը՝ «Նավակ Ճոճողի»՝ Մարտի 1-ի վերաբերյալ գրառմանը

Ֆեյսբուքյան օգտատեր Վիլեն Գաբրիելյանը, ով հանրությանը հայտնի է նաև որպես «Նավակ Ճոճողը», իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Մարտի 1-ի իրադարձություններին և իր գրառման մեջ ՀՀ երկրորդ նախագահի որդու՝ Լևոն Քոչարյանի ուշադրությունը հրավիրել։ Վիլեն Գաբրիելյանը, մասնավորապես, գրել է․

«Ես շատ բան գիտեմ, քիչ կխոսամ, վերջերս դաժե ասում են շատ ես խոսում, նաև դրա համար քիչ կասեմ, դեռ: Մարտի 1-ի մասին էլ շատ բան գիտեմ, բայց Մարտի 1-ի մասին լսելիս աչքերիս առաջ առաջնային այս կոլաժն ա գալիս, որը ըստ էության ամեն ինչ ասում ա:

Մեկնումեկդ Լյովկային թեգ արեք ու հարցրեք, այսքան տարվա մեջ գոնե մտքովդ անցել ա՞, որ դուխդ կարանար հերիքեր գնայիր էս տիկնոջ մոտ, ուղղակի աչքերի մեջ նայեիր, արա՜:

Շնորհակալություն ուշադրության համար»,-գրել է նա։

Գրառմանը արձագանքել է Լևոն Քոչարյանը։ Նա, ի պատասխան Վիլեն Գաբրիելյանի գրառման, գրել է․

«Դու քո պատկերացումը ունես դեպքերի ու պատճառների հետ կապված, ես էլ իմը: Դու ասում ես ինչ-որ բաներ գիտես, ես էլ գիտեմ իմ իմացածը: Մարդկանց վշտի ու զգայարանների վրա խաղալով դուք ձեր քաղաքական դիվիդենտները քաղեցիք, սեփական մեղքը ձեզնից քցելու համար դիմեցիք ստոր քայլերի ու այ էս արածդ նույն շարքից ա: Էդ հավաքված մարդկանց լիդերի գոհունակ հեռախոզանգը մարտի 2-ին երևի լսել ես:

Որ չուզեցավ ախրանայից հրաժարվի ու գա մարդկանց տեր կանգնի մարտի 1-ին, դա էլ համոզված եմ, որ գիտես: Դե էն մեկն էլ թողեց փախավ կեսից, էդ էլ կարծում եմ գիտես: Ու դու՞ ես դուխից խոսում, արա: Մենք ոչ մի բանից երբեք չենք փախել: Կյանքում ոչ թիկնապահ եմ ունեցել, ոչ էլ քաղաք դուրս գալու հետ խնդիր, ոչ էն վախտ ու ոչ էլ հիմա: Եթե քեզ էդ հարցը հետաքրքրել ա, կարայիր միշտ էլ հարցնեիր, ոչ թե սպասեիր իրավիճակ փոխվեր:

էդ էմոցիոնալ էժան տրյուկներին գոնե հիմա վերջ տվեք: 

Գնացեք համ կրակողին գտեք, համ էլ հրաման տվողին, հիմա արդեն էլ օդի մեջ խոսալով չի ստացվի»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ