25 Ապրիլի, Հինգշաբթի, 2019

Արարատ Միրզոյանն ազատվում է ԱԺ աշխատակազմի պրոֆեսիոնալներից

76029

Խորհրդարանում իրավիճակը լարված է, բայց ոչ թե խնդիրը իշխանություն եւ ընդդիմության պատգամավորների հարաբերությունների մեջ է, ինչը տրամաբանական կլիներ, այլ` Ազգային ժողովի աշխատակազմի:

 Պարզվում է` ԱԺ նորընտիր նախագահ Արարատ Միրզոյանն  առաջին հերթին խորամուխ է եղել ոչ թե օրենսդրական աշխատանքների մեջ, այլ`  կադրային փոփոխությունների: ԱԺ աշխատակազմի այն  պրոֆեսիոնալներին, որոնք աշխատել թե՛ ԱԺ 5-րդ գումարման նախագահ Գալուստ Սահակյանի, թե՛ ԱԺ վեցերորդ գումարման նախագահ Արա Բաբլոյանի ժամանակ եւ նույնիսկ շատ ավելի վաղ, ուղղակիորեն Ա.Միրզոյանի  կողմից ասվել է, որ «քաղաքական իրավիճակից ելնելով» պետք է ազատվեն աշխատանքից: Ըստ էության, նրանց միակ «մեղքը» նախկին իշխանությունների օրոք իրենց աշխատանքը կատարելն էր: 

Այս որոշումը բավական լայն արձագանք է գտել խորհրդարանում,այժմ թե՛ հանձնաժողովների, թե՛  վարչությունների աշխատակիցները մնացել են «փշերի վրա»,որովհետեւ ամեն րոպե հերթը կարող է  նրանց էլ հասնել: Հաշվի չեն առնում ո՛չ հին աշխատակիցների փորձը, ո՛չ էլ պրոֆեսիոնալիզմը, նոր իշխանավորները, պարզապես, տեղ են ազատում` իրենց յուրայիններին Ազգային ժողով բերելով:

Արխիվ

Ապրիլի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ