26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ալիևը վտանգավոր չէ Հայաստանի համար, նա ձեռնտու է Ռուսաստանին. Լապշին

Ադրբեջանի հասարակությունը հոգնել է ալիևյան դիկտատուրայից, լրագրողներին ասաց բլոգեր Ալեքսանդր Լապշինը:

«Նրանք ուզում են ազատ երկրում ապրել: Նրանք տեսնում են՝ Հայաստանում ինչ տեղի ունեցավ նախորդ տարի ապրլին, ու կարծում եմ՝ ուզում են, որ իրենց մոտ էլ նման բան լինի», – ասաց նա:

Լապշինի կարծիքով՝ մոտակա տարիներին Ադրբեջանում որոշակի փոփոխություններ կլինեն, մինչդեռ դժվար է ասել, դա Հայաստանի շահերից կբխի, թե ոչ:

«Ալիևը վտանգավոր չէ Հայաստանի համար, նա ձեռնտու է Ռուսաստանին: Այն մարդիկ, ովքեր նրան փոխարինելու կգան, նրանք ավելի շատ ոչ թե կլանի, այլ ժողովրդի հետաքրքրություններից ելնելով են գործելու ու անհասկանալի է, թե ինչ շրջադարձեր կլինեն», – նշեց նա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ