19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Կադրային քաղաքականության մեջ սխալ ունենք. Լևոն Թոքմաջյան

Մի ազգ, որի մեկ քառորդն է միայն իր տան մեջ ապրում, իսկ 3/4-ը սփռված է աշխարհով մեկ, նշանակում է, որ ուներ սփյուռքի նախարարության կենսական պահանջը, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ճարտապետ Սամվել Կարապետյանը.

«Այլ հարց է, որ այդ նախարարությունը պետք եղած արդյունավետությամբ չէր աշխատում։ Ուրեմն պետք էր այն ավելի հզորացնել, կարգի բերել, որպեսզի այդ կառույցի աշխատանքն ավելի արդյունավետ լիներ»։

Ճարտարապետի գնահատմամբ՝ եթե որևէ կարռույց այդքան էլ արդյունավետ չի աշխատում, ուրեմն այն ոչ թե պետք է ուղղակի վերավնել, այլ հասկանալ՝ թե ինչու լավ չի աշխատել։

«Նույնը մտածում եմ նաև մշակույթի նախարարության վերաբերյալ։ Մշակույթն անպաշտպան թողնել չի կարելի», – ասաց Սամվել Կարապետյանը։

Քանդակագործ Լևոն Թոքմաջյանն էլ ասաց, թե «այն պարագայում, երբ աղքատությունը մեծ տոկոս է կազմում, երբ ամբողջ իշխանությունը պատկանում է ժողովրդին, հանկարծ տեսնում ենք, որ նորից մանկապարտեզներ են թականվում, պաշտոնյաներն իրենք իրենց պարգևատրում են»։

Սա, Թոքմաջյանի խոսքով, նշանակում է, որ կադրային քաղաքականության մեջ սխալ կա։

«Սա նշանակում է, որ այն մարդիկ, ովքեր նշանակվել են պաշտոնի, իրենք են վարկաբեկում կառավարությանը։ Միակ ձեռքբերումն այն է, որ հիմա ամեն ինչից տեղյակ ենք», – նկատեց Թոքմաջյանը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ