19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Քաղաքապետարանը 378 մլն դրամի 9 «ԿամԱԶ» է գնել առանց մրցույթի. Դավիթ Խաժակյան

Երեկ քաղաքապետարանի պաշտոնական կայքով հաղորդագրություն տարածվեց այն մասին, որ համայնքը դառնում է քաղաքի սանմաքրմամբ զբաղվող օպերատոր։

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը Facebook-ի իր էջում գրել է, որ դեռևս առանց անդրադառնալու այդ որոշման արդյունավետությանը և իրավաչափությանը արձանագրում ենք, որ հաղորդագրության մեջ նշված է, թե նոր մեքենաները ձեռք են բերվել մրցույթով։

«Սույնով հայտարարում ենք, որ ռուսաստանյան «ԿամԱԶ» ընկերությունից 9 մեքենաները ձեռք են բերվել առանց մրցույթի՝ մեկ անձից գնման ընթացակարգով։

Մեկ անձից գնման ընթացակարգը ևս տեղի է ունեցել խախտումներով, սակայն այս պահին առաջնային հանգամանքն այն է, որ 9 մեքենաների 378․000․000 դրամի՝ առանց մրցույթի գնումը անընդունելի է և սկսել է կրել պարբերական բնույթ», – գրել է նա։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ