25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Համատարած պարգեւատրումները եւ 13-րդ աշխատավարձերն արատավոր պրակտիկա է. «Իմ քայլի» պատգամավոր

Համատարած պարգեւատրումները եւ 13-րդ աշխատավարձերն արատավոր պրակտիկա է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Համատարած պարգեւատրումների եւ 13-րդ աշխատավարձի մասին խոսել եմ դեռեւս մեկ ամիս առաջ, հարցազրույցներից մեկի ընթացքում, երբ մտքովս էլ չէր անցնում, որ այս արատավոր պրակտիկան նույնությամբ կրկնվելու է։ Սա արատավոր պրակտիկա է ոչ թե այն պատճառով, որ համատարած կիրառվում էր նախկինում, այլ ընդհանրապես կառավարման համակարգի չգործելու դրսեւորումներից մեկն է, որը բացառել է առողջ մրցակցության, աշխատանքի գնահատման հիման վրա պարգեւատրման մեխանիզմների եւ աշխատանքային մոտիվացիայի ստեղծման հնարավորությունները: Պարգեւատրման ճիշտ եւ աշխատանքի արդյունավետության գնահատման վրա հիմնված մեխանիզմ ստեղծելու, նաեւ այն կիրառելու համար իհարկե ժամանակ է պետք:

– Կարո՞ղ էին արդյոք մարզպետերն ու Երեւանի քաղաքապետը այս անգամ, խուսափել համատարած ու չարդարացված պարգեւատրումներից, թերեւս ՈՉ, քանի որ տարիներով այդ համակարգում եւ հենց այս սկզբունքով աշխատողները սպասում էին այդ 13-րդ աշխատավարձին, որը միշտ ստացել են եւ չստանալը որեւէ կերպ արդարացված չէր լինի, քանի դեռ ներդրված չեն աշխատանքի գնահատման մեխանիզմները, մյուս բոլոր որոշումները կդիտարկվեին ու կորակվեին սուբյեկտիվ եւ անարդար:

– Պե՞տք է արդյոք խուսափեին նոր աշխատողներին եւ իրենք իրենց պարգեւատրելու գայթակղությունից, չնայած որ շատ լավ գիտեմ շատերն իրապես աշխատում եւ աշխատել են օր ու գիշեր, բայց` ԱՅՈ, պետք է խուսափեին, իրավական առումով խնդիրներ չկան, միայն մեկն է օրենքի տիրույթից դուրս եկել, բայց առավել կարեւորը բարոյական կողմն է եւ այս բարոյական պատասխանատվության ու հաշվետվողականության մասին է, որ երբեք չպետք է մոռանալ, ու այսօրվա պահանջատեր հասարակությունը թույլ չի տա այդ կողմն անտեսել:

Կարեւոր էր, որ այս խնդիրը բարձրացվեց, որը մեկ անգամ եւս ցույց տվեց, թե որքան անկատար է մեր պետական կառավարման ողջ համակարգը ու թե որքան աշխատանք կա անելու»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ