23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Մարդկանց էլ ո՞նց բացատրեմ… բժշկի սխալի հետևանքով զինհաշմանդամ դարձած Դավիթը օգնության կարիք ունի (Տեսանյութ)

Զինհաշմանդամ 31-ամյա Դավիթ Հակոբյանը անելանելի վիճակում է. առողջական վիճակը օրեցօր վատթարանում է, իսկ սոցիալական ծանր վիճակում գտնվող փոքր ընտանիքին պահելու ձև չկա։

2006-2008 թվականներին Արցախում ծառայությունից հետո, Երևանյան թիկնապահական քոլեջում սովորել ու անցել է Երևանի խաղաղապահ գնդում ծառայության։ 2011-ին այստեղ որովայնի պատահական ցավերը պատճառ են դառնում Մուրացանի զինվորական հոսպիտալում սխալ վիրահատության, որի հետևանքով երիտասարդը դառնում է 1-ին կարգի հաշմանդամ։

Իր հետ կատարվածից հետո ու բուժման ծախսերը հոգալու համար Երևանում վաճառել են տուն-տեղ, տեղափոխվել ու այժմ ապրում են Արմավիրի մարզի Մայիսյան գյուղ՝ մեծահասակ ծնողների հետ, սոցիալական ծանրագույն պայմաններում։

Դավիթի երիտասարդությունը արդեն մի քանի տարի է՝ անցնում է պետական տարբեր մարմինների ու պաշտոնյաների ուշադրությունն իր վրա սևեռելու, իր բուժման համար գումարներ խնդրելով, սակայն՝ ապարդյուն։ Անտարբերության մատնված երիտասարդը մի քանի անգամ տարբեր վայրերում՝ պաշտպանության նախարարությունում, իրեն սխալ վիրահատած բժիշկ Գագիկ Թունյանի տանը, ռումբ տեղադրված լինելու մասին ահազանգեր է արել, սակայն դրանք կեղծ են դուրս եկել։

Դավիթն ասում է, որ այդ ամենն արել է իր վրա, իրեն բուժելու վրա ուշադրություն գրավելու համար։ Սակայն նրան բուժելու փոխարեն, պետությունը կեղծ ահազանգերի համար դատապարտել է ու ուղարկել բանտ։ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ներում ստանալուց հետո այժմ ազատության մեջ է, սակայն դարձյալ Պաշտպանության նախարարությունում ռումբի մասին կեղծ ահազանգի համար ընկել է իրավական նոր քաշքշուկի մեջ։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ