24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Նիկոլ Փաշինյանին ինստիտուցիոնալ ընդդիմախոս կարող է լինել մամուլը, և այդ պատճառով էլ տարվա սկզբից նա նետվեց մամուլին լռեցնելուն. Աղասի Ենոքյան

Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքական վերլուծաբան Աղասի Ենոքյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«2019թ․-ը Հայաստանում դառնալու է մամուլի նկատմամբ ճնշումների տարի:
Փորձագետների շրջանում կասկած չկա, որ Նիկոլ Փաշինյանը չի կարողանում դիմագրավել Ղարաբաղի հարցով ճնշումներին, եւ, ի վերջո, գնալու է լուրջ զիջումների։ Չի բացառվում, որ զիջումներն այնքան խորանան, որ հետագայում կասկածի տակ դնեն Հայաստանի Հանրապետության գոյությունը, սակայն ՀՀ քաղաքացիները այդ խնդիրները չեն քննարկում։

Դրա փոխարեն հանրային օրակարգ են նետված բազմաթիվ այլ խնդիրներ՝ էկոլոգիա, կոռուպցիա, մարդու իրավունքներ, մահապարտների իրավունքներ, ԼԳԲՏ եւ կենդանիների իրավունքներ, և այլն։ Իհարկե, դրանք բոլորն էլ Հայաստանի զարգացման համար կարեւոր են , բայց այն դեպքում, եթե Հայաստանը շարունակի գոյություն ունենալ։
Այս կեղծ օրակարգի տարածման կարևորագույն պատճառը ընդդիմության բացակայությունն է։ Դժվար է պատկերացնել, որ Բարգավաճ կամ Լուսահոգի Հայաստանները կարող են անվտանգության հիմնահարցեր բարձրացնել Նիկոլ Փաշինյանի կառավարության դեմ, քանի որ նրանք ընձյուղված են այդ իշխանությանը։

Արտախորհրդարանական ըմդդիմությունը իշխանության կորստից և ընտրություններում պարտությունից հետո դեռևս իր վերքերն է լիզում։

Նիկոլ Փաշինյանին ինստիտուցիոնալ ընդդիմախոս կարող է լինել մամուլը, եւ այդ պատճառով էլ տարվա սկզբից նա նետվեց մամուլին լռեցնելուն։

Իշխանական խաշի վերաբերյալ հրապարակմանը անհամարժեք բուռն ռեակցիայից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց նախկին իշխանությունների կողմից լրատվամիջոցների 90%-ին տիրապետելու մասին։ Այնուհետեւ նրան կից փորձագետները սկսեցին խոսել այս ոլորտում սեփականության վերաբաշխման անհրաժեշտության մասին։ Լիլիթ Մակունցը խորացնում է Նիկոլ Փաշինյանի միտքը և հասարակության երախտագիտությունն է պահանջում լրատվամիջոցներին չճնշելու համար։

Մի խոսքով, հայտարարվեց մամուլի հանդեպ որսի սեզոնի բացումը»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ