25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Քանի դեռ մարզպետների մեկ տարին չի լրացել, կասկածելի է պարգևատրման հիմքը. Գևորգ Պետրոսյան

Քանի դեռ մարզպետների աշխատանքի մեկ տարին չի լրացել, կասկածելի է պարգևատրման հիմքը, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով մարզպետների պարգևատրման հարցին:

Նա ընդգծեց, որ եթե պատկան մարմինները հայտնաբերեն խախտում, ապա ԲՀԿ-ն չի խորշի այդ խախտման իրավաբանական գնահատականը տալ:

«Մենք շահագրգիռ ենք, որ ՀՀ բյուջեով ոչ մի ոչ նպատակային ծախս չկատարվի: Այս պահին պետք է նախ խախտում հայտնաբերվի: Ես կարող եմ իմ անձնական կարծիքը հայնտել, բայց ես ներկայացնում են քաղաքական ուժ, քանի դրանք իրավասու մարմինների կողմից չեն համարվել խախտումներ, մենք գնահատական չենք տա: Իմ անձնական կարծիքն այն է, որ պարգևատրումները կատարվում են տարեկան գործունեության արդյունքների հիման վրա, քանի դեռ նրանց մեկ տարին չի լրացել, կասկածելի է պարգևատրման հիմքը», – նշեց նա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ