20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ականատես ենք լինում քաղաքական նոր մշակույթի ձևավորման. Մակունց

Մենք ականատես ենք լինում քաղաքական նոր մշակույթի ձևավորման, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ ամփոփելով խորհրդարանական առաջին շաբաթը:

«Թիրախավորվում են ոչ թե մարդիկ, այլ՝ խնդիրների բովանդակային կողմը: Ձևավորվում է նաև քաղաքական կառուցողական դիսկուրս», – նշեց նա:

Մակունցը կարևորեց այն հանգամանքը, որ 7-րդ գումարման Ազգային ժողովի 11 հանձնաժողովից 3-ը գլխավորում են ընդդիմության ներկայացուցիչները՝ հատկապես առանձնացնելով մարդու իրավունքների պաշտպանության և ֆինանսաբյուջետային հարցերի հանձնաժողովը:

«Առաջին անգամ է, որ նման մոտեցում է ցուցաբերվում: Մարդու իրավունքների մասին պարբերաբար բարձրաձայնվում են, այստես շատ կարևոր է, որ այն ընդդիմությունը ղեկավարի», – նշեց Մակունցը:

 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ