24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Այս ամենն ունի մեկ նպատակ՝ լռեցնել Նարեկ Մալյանին. պաշտպան

Ինչպես արդեն տեղեկացրել ենք նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խորհրդական Նարեկ Մալյանին հրավիրել էին ոստիկանություն՝ ցմահ ազատազրկված Մհեր Ենոքյանի կնոջ, լրագրող Զարուհի Մեջլումյանի հաղորդման հիման վրա։ 

Մալյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը տեղեկացնում է, որ այսօր ոստիկանության Մալաթիայի բաժնում Նարեկ Մալյանի հետ ծանոթացել են հաղորդմանը․ «Ինչպես արդեն նշել էինք, խոսքը գնում է երեք հանցակազմի մասին: Ցավոք հաղորդման հեղինակը, ով հանդիսանում է նաև փաստաբան, չի նշել երեք հանցանքներից և ոչ մեկի կատարման վայրը, ժամանակը, հանգամանքները, եղանակը և այլն: 

Պարզապես նշված է, թե Ն.Մալյանը կատարել է այսինչ արարքները: Զարմանալի է նաև, որ հաղորդում ընդունած ոստիկանը չի փորձել մանրամասնել հաղորդումը կամ, միգուցե փորձել է, բայց դա նրան չի հաջողվել: Նույն հաջողությամբ կարելի է հաղորդում տալ յուրաքանչյուր անձի վերաբերյալ, մեղադրելով նրան ցանկացած անհեթեթ հանցանքի մեջ, օրինակ՝ ԱՄՆ 35-րդ նախագահի սպանության մեջ:

Այդ հաղորդման տեքստը համոզեց ինձ, որ մեր նախնական ենթադրությունը և պնդումը, որ այս ամենը ունի մեկ նպատակ՝ լռեցնել Ն.Մալյանին, իրականություն է: Զարմանալի է, որ լրագրող, իրավապաշտպան և փաստաբան անձը, երբ իրավիճակը խոսում է ոչ իր օգտին, մոռանում է խոսքի ազատությունը և արդարությունը պաշտպանելու իր երբեմնի առաքելությունը, իսկ խնդիրը իր օգտին լուծելու փորձ է կատարում՝ ոստիկանությանը բովանդակազուրկ հաղորդում ներկայացնելով: Էլ չեմ խոսում ակնհայտ սուտ մատնության հանցակազմի մասին»: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ