24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լենա Նազարյանը՝ Միքայել Մինասյանի հայտարարությունների մասին

ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Լենա Նազարյանն այսօր ԱԺ-ում պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հայտարարությունը, որ խորհրդարանում ընդդիմություն չկա և այն ապագայում պետք է ձևավորվի ապագայում ԱԺ-ից դուրս, հայտարարեց, թե ընդդիմության հարցերն իրենց գործունեության տիրույթում չեն և իրենք չեն որոշում՝ որտեղ կձևավորվի՝ ԱԺ-ո՞ւմ, թե՞ դրսում:

 

Մեր հարցին՝ կա՞ ընդդիմություն ԱԺ-ում, Լ.Նազարյանը պատասխանեց, որ այո, իհարկե, «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների աշխատանքն ամբողջությամբ ընդդիմադիր աշխատանք է:

Դիվանագիտական ինստիտուտի վարկաբեկման վերաբերյալ Մ.Մինասյանի մեղադրանքին Լ.Նազարյանը հակադարձեց, թե դիվանագիտական գործունեության հետ կապված նախկինում եղել են խնդիրներ, նոր կառավարող ուժի կողմից կա հանձնառություն՝ ներգրավելու այդ համակարգում այնպիսի մարդկանց, որոնք բացառապես զբաղված կլինեն դիվանագիտական աշխատանքով, ոչ թե այլ գործունեությամբ, որը որոշ դիվանագետների դեպքում նախկինում եղել է:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ