26 Ապրիլի, Ուրբաթ, 2019

Ինչն է այդպես ուրախացրել նորընտիր խորհրդարանում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից պատգամավոր Մելքումյանին

default (6)

Ես տպավորված եմ Հայաստանի նորընտիր խորհրդարանում անցկացվող քննարկումների որակով եւ ոճով: Այս մասին հունվարի 17-ին Ազգային ժողովի նիստում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Նրա խոսքերով, մի քանի օր շարունակ հատուկ ելույթ չի ունեցել, եւ հաճույքով կարող է նշել, որ 7-րդ գումարման խորհրդարանական քննարկումների որակը, ոճը եւ տրամաբանությունը զգալիորեն տարբերվում են Հայաստանի բոլոր նախկին խորհրդարանների քննարկումներից: «Կարծում եմ` ոճն ու որակը կպահպանվեն այնքան ժամանակ, քանի դեռ խորհրդարանը աշխատում է, քանի որ նախորդ խորհրդարանների տխուր ավանդույթներից մեկն այն էր, որ նիստը սկսվելուց 15-20 րոպե անց, դահլիճում մնում էր լավագույն դեպքում  20 հոգի: Սա միայն նշանակում է, որ բոլորը շահագրգռված են, որ երկիրը իսկապես դառնա խորհրդարանական հանրապետություն», – ասաց պատգամավորը:

Արխիվ

Ապրիլի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ