19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Պաշտոնների պետք է նշանակել հայտարարված մրցույթներով, ոչ թե ֆեյսբուքյան կոչերով. Ռուբեն Մելիքյանը՝ առողջապահության նախարարին

Ընկերներիցս մեկից տեղեկացա, որ առողջապահության հարգարժան նախարարը Facebook-ի անձնական էջով, «միայն ընկերների համար» ռեժիմով, ՀՀ առողջապահության նախարարության իրավաբանական վարչության պետ է փնտրում, Facebook-ի իր էջում գրել է իրավաբան, Արցախի Մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը։ 

«Մինչդեռ, որքան հիշում եմ, ՀՀ օրենսդրությամբ՝ քաղաքացիական ծառայության պաշտոնները, այդ թվում՝ նշվածը, պետք է համալրվեն պաշտոնապես հայտարարված մրցույթների, այլ ոչ թե Ֆեյսբուքյան ֆռենդներին ուղղված կոչերի միջոցով։ Ասածս այն է, որ ֆեյսբուքյան գործիքակազմը կամաց-կամաց սկսում է փոխարինել ՀՀ օրենսդրությանը։ [գրագետ մոտեցումն այն կլիներ, որ հարգարժան նախարարը գրառմամբ տարածեր հայտարարված մրցույթի մասին տեղեկությունը և արժանի մասնագետներին հրավիրեր մասնակցել]», – նշել է Ռ.Մելիքյանը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ