20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ո՞վ ասեց, որ մենք ընդդիմություն չենք, Ավետարանի վրա երդվելու անհրաժեշտություն, կարծում եմ, չկա. Նաիրա Զոհրաբյան

Իսկ ո՞վ ասեց, որ մենք ընդդիմություն չենք, լրագրողների հարցերին ի պատասխան, թե ինչո՞ւ չեն հայտարարում, որ ընդդիմություն են՝ ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նա ընդգծեց, որ ընդդիմությունը ոչ թե հայտարարելով են դառնում, այլ քաղաքական իրողություններից ելնելով:    

«Կա հստակ մեծամասնություն, որը ձևավորելու է իշխանություն: Եվս մեկ անգամ հայտարարելու անհրաժեշություն չկա, որևէ քաղաքական ուժ, որն իշխանության մեջ չկա, ընդդիմություն է: Երդումներ ուտելու, հայտարարություններ անելու կամ Ավետարանի վրա երդվելու անհրաժեշտություն, կարծում եմ, չկա», – ասաց նա:

Զոհրաբյանը նաև նկատեց, որ ԼՀԿ հետ լարվածություն չկա, բայց իրենք բանավեճերից երբեք չեն խուսափել և չեն խուսափելու:

«Լարվածության հրահրողները մենք չենք: Հորդորս մեր գործընկերներին՝ մնալ քաղաքական տիրույթում և անձնական թիրախներ չընտրել»:

Զոհրաբյանը նաև ասաց՝ տպավորություն ունի, որ ԼՀԿ-ն որպես թիրախ ընտրել է ԲՀԿ-ին, ոչ թե «Իմ քայլին»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ