19 Մարտի, Երեքշաբթի, 2024
KFC

Մենք շրջապատված ենք ավտորիտար Թուրքիայով, ավտորիտար բնույթի Իրանով, ավտորիտար Ադրբեջանով

Konjoryan

ԱԺ «Իմ քայլը»  դաշինքի պատգամավոր Հայկ Կոնջորյանը այսօր ԱԺ-ում իր ելույթում՝ անդարդառնալով արտաքին քաղաքականությանը, ասաց, թե ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կարող է հանրությանը մի շարք հարցերի շուրջ հանրությանը իրազեկել ու յուրահատուկ կարծիքների գեներացման կենտրոն դառնալ:

 

Նրա խոսքով՝ ՀՀ-ում տեղի ունեցած վճռական փոփոխությունները պետք է արտացոլվեն նաև արտաքին քաղաքականության մեջ:

«Կա մի ցավալի փաստ, որ մի շարք միջազգային կառույցներ Եվրոպայում և Արևմուտքում Ադրբեջանին ու Հայաստանին հաճախ նույնացնում են»,- ասաց նա:

Նաև հայտարարեց. «Եթե դիտարկենք մեր աշխարհաքաղաքական դիրքավորումը, դա ևս կարող է շատ լավ աշխատել: Մենք շրջապատված ենք ավտորիտար Թուրքիայով, ավտորիտար բնոյւթի Իրանով, ավտորիտար Ադրբեջանով, և մեր անմիջալան հարևան Վրաստանն է միայն, որ ժողովրդավարական ճանապարհով է գնում: Եվ այս շուրջ 160 միլիոնանոց ավտորիտար երկրներով շրջապատված Հայաստանը, եթե ժողովրդավարության առաջանցիկ զարգացումը դարձնում է իր հաղթաթուղթը, կարողանում է նաև միջազգային հանրության կողմից ընկալվել որպես տարածաշրջանի առաջատար ժողովրդավարական երկիր, որը ևս անպայման ունենալու է իր դրսևորումները դիվանագիտության մեջ»:

 
KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ