16 Փետրվարի, Saturday, 2019

Սփյուռքին հաճելի լինելու համար նախարարությունը չպետք է պահպանվեր, պետք է ազնիվ լինել Սփյուռքի հետ. Նախկին նախարար

maxresdefault.thumb_-2

Սփյուռքի նախարարության փոխարեն լինելու է առանձին կառույց, այսօր Ազգային ժողովում հայտարարեց Իմ քայլը դաշինքի պատգամավոր, Սփյուռքի նախկին նախարար Մխիթար Հայրապետյանը, որը ԱԺ Գիտության, կրթության, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուն է:

Նա տեղեկացրեց, որ այս պահին քննարկվում է Սփյուռքի նախարարության փոխարեն Սփյուռքի հետ կապերով հանձնակատարի կամ կառավարությանն առընթեր Սփյուռքի վարչություն ստեղծելու հարցը: Այդ կառույցներում, ըստ Հայրապետյանի, աշխատելու են Սփյուռքի նախարարության «լավագույն աշխատողները»:

Նշենք, որ նախարարությունների օպտիմալացման ծրագրի շրջանակներում Սփյուռքի նախարարությունը օպտիմալացվելու է և 17 նախարարության փոխարեն լինելու է 12 նախարարություն:

ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հարցին պատասխանելիս նախկին նախարարը հստակեցրեց, որ խոսքը լուծարման մասին չէ, այլ ինստիտուցոնալ փոփոխությունների:

«Մենք բավականին ազնիվ ենք եղել մեր ընտրողների առաջ, վարչապետը ընտրողների առաջ հայտարարեց, որ օպտիմալացում լինելու է: Սփյուռքի նախարարության կարևորության մասին խոսել ենք. եթե պահպանում ենք, հարկավոր է նրան տալ սուպեր լծակներ, եթե նախկինի նման է մնալու նախարարությունը, ապա ավելի լավ է չլինի: Սփյուռքին հաճելի լինելու համար չպետք է պահպանվի, պետք է ազնիվ լինել Սփյուռքի հետ», – հավելեց պատգամավորը:

Արխիվ

Փետրվարի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728   
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ