25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

“Համաշխարհային մրցունակության զեկույց 2012-2013”-ում Հայաստանը բարելավել է դիրքերը 10 տեղով

Համաշխարհային տնտեսական ֆորումը հրապարակել է “Համաշխարհային մրցունակության զեկույց 2012-2013”-ը: Համաձայն զեկույցի Հայաստանը 10 տեղով բարելավել է իր դիրքը՝ զբաղեցնելով 82-րդ տեղը:

Մրցունակությունը պայմանավորվում է ազգերի կողմից այնպիսի միջավայր ստեղծելու ունակությունով, որը թույլ կտա ձեռնարկություններին և անհատներին արդյունավետորեն օգտագործել առկա ռեսուրսները:  Մրցունակությունն ամբողջությամբ արմատավորված է արտադրողականության հասկացության մեջ:

Համաշխարհային տնտեսական ֆորումի (ՀՏՖ) կողմից մշակվող Համաշխարհային մրցունակության զեկույցը (ՀՄԶ) երկրների մրցունակության գնահատման առաջատար աղբյուր է:

Համաշխարհային տնտեսական ֆորումի կողմից 144 երկրների շրջանակներում անցկացվող Համաշխարհային մրցունակության համեմատական վերլուծության արդյունքներով Հայաստանը գրավել է 82-րդ տեղը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ