20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Նոր բնակարաններ սպաներին

Կոտայքի մարզի զորամասերից մեկի 33 սպաներ նոյեմբերի 15-ին տոնեցին բնակարանամուտ: Բոլոր տեսակի կոմունալ եւ կենցաղային հարմարություններով համալրված մեկ, երկու եւ երեք սենյականոց բնակարանների տերերին բանալիները հանձնեց անձամբ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Հայաստանի ռազմական գերատեսչության ղեկավարը, շնորհավորելով սպաներին եւ նրանց ընտանիքներին բնակարանամուտի առիթիվ, հիշեցրեց, որ մեր պետության ղեկավարությունը եւ պաշտպանության նախարարությունը մշտապես հոգում են զինծառայողների ծառայողական պայմանների բարելավման խնդիրները, որպեսզի բարեկեցիկ կյանք ապահովեն զինծառայողների եւ նրանց ընտիքների անդամների համար, քանզի ամուր, կայուն եւ բարեկցիկ ընտանիքը հայրենիքին նվիրյալ զինվորականություն ունենալու լավագույն գրավականն է:

Պաշտպանության նախարարը, դիմելով բնակարանամուտ տոնողներին, ասաց. “Ինչպես դուք եք շնորհակալ, այնպես էլ ես եմ շնորհակալություն հայտնում ձեզ եւ շնորհավորում: Դուք մինչ այս բնակարանները ստանալն էլ բարեխղճորեն ծառայել եք հայրենիքին: Դուք ձեր ընտանիքի անդամների հետ ընտրել եք զինվորական պատվավոր ծառայությունը՝ պաշտպանելով մեր հայրենիքը: Աստված թող ձեզ բոլորիդ պահապան լինի, թող օրհնի ձեր ընտանիքներին”:

Բնակարամուտի հանդիսավոր տոնակատարության ավարտին նորակառույց շենքն ու նրա բնակիչներին օրհնեց հոգեւոր հովիվ Տեր Կորյուն քահանա Կարապետյանը: Որից հետո արդեն տանտիրոջ իրավունքով բնակարանի տերերն իրենց հարկի տակ հյուրընկալեցին նախարարին, ծանոթացրին բնակարանային պայմաններին: ՀՀ զինված ուժերի սպաների համար այս տարվա ընթացքում եւս մեկ նորակառույց շենք կհանձնվի շահագործման Գյումրիում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ