25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Սաֆարովի գործը դիվանագիտական փոթորիկ է առաջացրել Եվրոպայում. “The Economist”

“The Economist” հեղինակավոր անգլալեզու պարբերականն անդրադարձել է այս օրերին աշխարհին հուզող իրադարձությանը`ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու փաստին: Պարբերականը նշում է, որ այդ իրադարձությունը կենտրոնական Եվրոպայում “դիվանագիտական փոթորիկ է առաջացրել”, որը նաեւ  աշխարհի ամենաանկայուն տարածաշրջաններից մեկում դարձավ “խոսքային պատերազմի” պատճառ:

“Հայկական կողմը բացասաբար արձագանքեց ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի արտահանձնման ու Ադրբեջանում նրան ներում շնորհելու փաստին` խզելով դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ, Երեւանում բողոքի ակցիայի մասնակիցներն այրեցին Հունգարիայի դրոշն ու լոլիկներ նետեցին Հունգարիայի հյուպատոսության վրա: Հունգարիայի եւ Ադրբեջանի նման գործողությունների հետ կապված մտահոգություն են հայտնել ԱՄՆ-ն ու Ռուսաստանը` հայտնելով, որ բացատրություն են սպասում Բուդապեշտից եւ Բաքվից:

Պաշտոնական Բուդապեշտը հերքում է իր մեղքը եւ հայտարարում, թե հունգարական կողմին մոլորության մեջ է գցել Ադրբեջանը` վստահեցնելով, որ Սաֆարովը կարող է ազատ արձակվել 25  տարի  պատիժը կրելուց հետո:

Հունգարական լրատվամիջոցները փոխանցում են, որ Ադրբեջանը Հունգարիայի վրա ճնշում է գործադրում Սաֆարովի դատապարտման պահից ի վեր: Ըստ մի շարք լրատվամիջոցների`  Սաֆարովի արտահանձնման դիմաց Ադրբեջանը խոստացել է գնել Հունգարիայի պետական պարտատոմսերը, սակայն 2  կողմերն էլ հերքում են այս փաստը:

Հունգարական կառավարությունը բավականին երկար  ժամանակ  անարդյունք փորձում է վարկ ստանալ Եվրամիությունից ու ԱՄՀ-ից: Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն այս տարվա հունիսին Ադրբեջան էր այցելել:

Մարդասպանի արտահանձնումը կասկածի տակ է դնում ԵՄ նկատմամբ վստահությունը, որը պարատվորվել է Ադրբեջանին 25 մլն դոլար վճարել արդարադատության  եւ միգրացիայի ոլորտում բարեփոխումների համար:

Իսկ ահա ԵՄ գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը մինչ այժմ ընդամենը մտահոգություն է հայտնել կատարվածի առնչությամբ, ընդ որում` շատ սառը կերպով”,-գրում է պարբերականը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ