20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Բախումներ Ջերմուկում. ոստիկանությունը ոչ միայն չի միջամտել ու չի կանխել ճանապարհը փակողների ու համայնքի բնակիչների միջև բախումները, այլև չի ձերբակալել պատասխանատուներին

168.am-ի  տեղեկություններով՝ հետտոնական օրերը բոլորովին տոնական չեն անցել Ջերմուկում և հարակից Կեչուտում: Այստեղ ընդհարումներ են տեղի ունեցել համայնքում Ամուլսարի հանքի կողմնակիցների և հանքի ճանապարհները փակած խմբի միջև: Մեր աղբյուրների համաձայն, նույնիսկ դանակահարության դեպք է եղել, ու այս մասին, զարմանալիորեն, ոչ մի հաղորդագրություն չկա ոստիկանության կողմից: Ինչպես հայտնի է՝ մի խումբ մարդիկ ամառվանից ի վեր փակել են Ամուլսար տանող ճանապարհները, և դեռևս չշահագործվող հանքում ամիսներ շարունակ դադարեցվել են շինարարական աշխատանքները: Աշխատանքից ազատվել է 1000-ից ավելի մարդ: Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը  խոշոր ներդրողի հանդեպ այս, ըստ էության, դիվերսիային որևէ կերպ չի արձագանքում, որևէ որոշում չի կայացնում արդեն ավելի քան 7 ամիս:

Ջերմուկում 168.am-ի աղբյուրները տեղեկացնում են, որ Ամուլսարում աշխատանքների դադարեցման հետևանքով Ջերմուկում և հարակից համայնքներում սկսվել է արտագաղթ, փակվում են փոքր բիզնեսները, պակասել է առևտուրը խանութներում: Նույնիսկ ճանապարհ փակողների մի մասն այս ամենի հետևանքով դադարել է մասնակցել ճանապարհների փակմանը: Ջերմուկում մեր աղբյուրները նշում են, որ մի քանիսը, ովքեր «հրահանգված են» չազատել ճանապարհները, դեռևս շարունակում են խոչընդոտել աշխատանքների վերսկսմանը:

Անաշխատանք մնացած համայնքի բնակիչները «ռազբորկայի» են գնացել այս խմբի հետ: Արդյունքում՝ տեղի են ունեցել բախումներ, կան տուժածներ: Ոստիկանության կողմից, սակայն, այս մասին որևէ բան չի հաղորդվել: Մեր տեղեկություններով՝ ոստիկանությունը նաև չի միջամտել ու չի կանխել ճանապարհը փակողների ու համայնքի բնակիչների միջև բախումները, չի ձերբակալել պատասխանատուներին: Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:  

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ