24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հեղափոխական երիտասարդները գերազանցեցին ժամանակին Սերժ Սարգսյանի և ԱԺ-ում ներկայացված ցանկացած պաշտոնի թեկնածուի հասցեին հնչած տգեղ ու չափազանցված դիֆերամբները. Հրապարակ

«Հրապարակ» թերթն իր խմբագրականում գրում է. «Եվ այսպես մենք արդեն ունենք նոր օրենսդիր մարմին, որը պառլամենտական կառավարում ունեցող երկրում գլխավոր քաղաքական մարմինն է, եւ որի ուսերին է կենտրոնացած երկրի համար կարեւոր որոշումների կայացման հիմնական բեռը։

Հեղափոխական երիտասարդները գերազանցեցին ժամանակին Սերժ Սարգսյանի եւ ԱԺ-ում ներկայացված ցանկացած պաշտոնի թեկնածուի հասցեին հնչած տգեղ ու չափազանցված դիֆերամբները՝ կարծես ապացուցելով, որ իշխանությունը երբեք լավը չի լինում։

Դա մի ախտ է, վտանգավոր վիրուս, որով վարակվողները կորցնում են իրականության զգացումը, օբյեկտիվությունը, մտածելու ունակությունը, դառնում հակաժողովրդական, կեղծ, վտանգավոր։ Երեկ մի տխուր եզրահանգում էլ կարելի էր անել մեր տեսած-լսածից․ մենք փոխեցինք իշխանությունը եւ իսպառ զրկվեցինք ընդդիմությունից։

Այս մթնոլորտում ձեւով՝ ընդդիմադիր, բնույթով՝ իշխանամետ ուժերն առավելապես միմյանց դեմ են պայքարելու, քան իշխանության։ Եվ մեր՝ լրագրողներիս վրա թողնելով ընդդիմության դերակատարումը, ինչը բոլորովին մեր սրտով չէ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ