18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Փոխնախարարը նամակով դիմել է Եվրոպայի խորհրդի երիտասարդության հարցերով տնօրինությանը

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը ուղերձով դիմել էերիտասարներին, որտեղ ասվում է.

“Սիրելի երիտասարդներ, երիտասարդական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ,

Տարիներ ի վեր Հայասատանի երիտասարդությունը սերտորեն համագործակցել է Եվրոպական երիտասարդական կազմակերպությունների հետ՝ փոխանակելով ժողովրդավարական հասարակության կայացման և երիտասարդական մասնակցության փորձը:

Մեր գործընկերների թվում է եղել նաև Եվրոպայի խորհրդի Բուդապեշտի եվրոպական երիտասարդական կենտրոնը:

Հաշվի առնելով Հունգարիայի իշխանությունների՝ ոճրագործ Ռամիլ Սաֆարովի արտահանձնման ամոթալի գործարքը Ադրբեջանի հետ, որը անխուսափելիորեն բերելու էր մարդասպանի ազատմանը, Ադրբեջանում հանցավոր անպատժելիության մթնոլորտի խրախուսմանը և տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմանը՝ կոչ եմ անում ձեզ միառժամանակ զերծ մնալ մասնակցելու Բուդապեշտի եվրոպական երիտասարդական կենտրոնի կողմից կազմակերպվող միջոցառումներին՝ հրավիրող կողմին չմասնակցության պատճառ մատնանշելով Հունգարիայի իշխանությունների կողմից մարդասպան ոճրագործի արտահանձնումը Ադրբեջանին, որտեղ նա սահմանադրության խախտումներով ազատ է արձակվել: Հորդորում եմ նաև այս ամոթալի գործարքի վերաբերյալ ձեր դիրքորոշումը հայտնել եվրոպական ամենատարբեր երիտասարդական կառույցներում:

Ես նաև նամակով դիմել եմ Եվրոպայի խորհրդի երիտասարդության հարցերով տնօրինությանը, որում մանրամասն ներկայացրել եմ ադրբեջանահունգարական արտառոց գործարքը և խնդրել հիշյալ նամակը փոխանցելու Երիտասարդության հարցերով եվրոպական կոմիտեի անդամ մյուս երկրների կառավարությունների ներկայացուցիչներին:

Սիրելի երիտասարդներ,

Տեղի ունեցածը ևս մեկ անգամ փաստում է, որ միայն համախմբվելով և միասնականությամբ ենք ի զորու արժանի պատասխան տալու բարոյազուրկ ցանկացած տեսակի գործարքի, որը խաթարում է համամարդկային արժեքները, Հայաստանի հանրապետության անվտանգությունը և հայ ժողովրդի արժանապատվությունը”:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ