25 Մարտի, Երկուշաբթի, 2019

Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացները բացասաբար կանդրադառնան հանրապետության եվրասիական ինտեգրման վրա

Vice President of the National Assembly of the Republic of Armenia Eduard Sharmazanov gave a press conference

Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ինքն է եղել Եվրասիական տնտեսական միությունից Հայաստանի դուրս գալու նախաձեռնողը, եւ 2016թ. ապրիլյան սրացումից հետո հայտարարում էր այն մասին, որ դա համաձայնեցված է եղել ռուսական կողմի հետ՝ ԵԱՏՄ-ին Ադրբեջանի միանալու նպատակով։ Այս մասին Նովոստի Արմենիա – NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի Հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը։

Սակայն, ըստ նրա, հիմա վարչապետի պաշտոնակատարն այդ հարցի շուրջ լռում է։

«Մենք ոչ միայն ընդդիմություն չունենք խորհրդարանում, այլեւ մեր իշխանությունները չունեն հստակ գաղափարախոսություն։ Այս ամենը բացասաբար է անդրադառնում Հայաստանի եվրասիական ինտեգրման գործընթացի վրա, քանի որ այն արդեն իզգոյ է դարձել ինչպես Եվրասիական տնտեսական միությունում, այնպես էլ ՀԱՊԿ-ում։ Եվ այդ ամենը՝ շնորհիվ Հայաստանի կառավարության քաղաքականության, եւ, առաջին հերթին, հենց Նիկոլ Փաշինյանի»,- պարզաբանել է Շարմազանովը։

Հիշեցնենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հանդես է եկել տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերով մշտական հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի խոսքերով՝ եվրասիական տնտեսական համագործակցությունը եւ Հայաստանի արդյունավետ տնտեսական զարգացման հնարավորություններն այդ շրջանակներում համապատասխանում են ժողովրդի շահերին, ինչը միշտ եղել է իրենց կուսակցության գերակայություններից մեկը։

«Այս առնչությամբ նոր գումարման խորհրդարանում մենք հանդես ենք գալիս տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերով մշտական հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ»,- ասվում է կուսակցության հայտարարությունում։

Արխիվ

Մարտի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ