18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Մհեր Ենոքյանը մեղավոր չէ. նա վաստակել է ազատություն վերադառնալու իրավունքը. Զարուհի Մեժլումյան

Ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի կինը՝ Պետական վերահսկողական ծառայության պետի մամուլի խոսնակ Զարուհի Մեժլումյանը պնդում է՝ Մհեր Ենոքյանը մեղավոր չէ Իոսիֆ Աղաջանովի սպանության համար։

«Իհարկե, մեղավոր չէ», – այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա։

Զարուհի Մեժլումյանն ընդգծեց՝ չապացուցված մեղավորությունը հավասար է ապացուցված անմեղությանը։

«Մենք միշտ պնդում ենք, որ ապացույց գոյություն չունի, Արամ Հարությունյանի միակ ցուցմունքը եթե հանում ենք, մեղադրանքը և գործը փլուզվում է», – ասաց նա։

Նա շեշտեց՝ Մհեր Ենոքյանը շարունակաբար պնդում է՝ «բերեք ապացույցներ, լռեմ, գնամ, նստեմ»։

«Բայց եթե չկա գործի վերաբացման շանս, մարդը օր առաջ, 23 տարի նստելով, ուզում է ազատություն վերադառնալ, ու նա վաստակել է այդ իրավունքը՝ հասարակության հետ այսքան տարի երկխոսելով», – ասաց Զարուհի Մեժլումյանը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ