19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ազատամարտիկները վաղուց են ընդունել մարտը. ֆիլմի շնորհանդես

“Մարտը ընդունում ենք” ֆիլմաշարի  գաղափարը վաղուց էր ծագել եւ արցախյան գոյամարտի թեժ օրերից հետո այն կյանքի կոչեց ազատամարտիկ-կինոռեժիսոր, դոկումենտալիստ Ռուբեն Հովհաննիսյանը:

Ֆիլմը պատմում է  “Արաբո” եւ  “Արցախ”  ջոկատների մարտիկների եւ անհետ կորածների մասին, որոնք մասնակցել են արցախյան գոյամարտին: Ինքը նույնպես “Արաբո”-ի անդամ է, եւ արդեն մի քանի ֆիլմեր ստեղծվել են Հոկտեմբերյանի ջոկատի մարտիկների մասին: Ռուբենը մեծ ցանկություն ունի, որ տղաների սխրանքների մասին բոլորն իմանան:

Հեղինակի խոսքով,  “Արաբո”, “Զեյթուն”, “Արցախ” ջոկատի մարտիկներն ընկել էին շրջափակման մեջ, սակայն նրանք որոշեցին կռվել, նրանք ընդունեցին մարտը, եւ բոլորը զոհվեցին քաջի մահով: Ֆիլմը նկարահանվել է նրանց հիշատակը վառ պահելու համար նաեւ:

32 րոպեանոց ֆիլմը պատերազմի մասնակից տղաների քաջության, խիզախության մասին է, ինչն էլ օգնեց, որպեսզի շատերը փրկվեն եւ դուրս գան շրջափակումից:

Ֆիլմը չի վաճառվում, Հովհաննիսյանը ինքը բաժանում է ուսհաստատություններին, ցուցադրվել է հեռուսաընկերություններով:

“Ես իմ պարտքն եմ համարում ցուցադրել այն նյութերը, որոնք ես եմ նկարահանել պատերազմի ժամանակ: Արդեն ունեմ մոտ 20 ֆիլմեր արցախյան պատերազմի մասին”,-“Հենարան” ակումբում լրագրողներին ասաց նա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ