24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Կբացահայտենք, որ պատգամավորներն են ցանկանում Հայաստանում պղծությունների և այլասերումների օրինականացումը (տեսանյութ)

Մեր գնահատմամբ աննախադեպ ճնշումներ են գործադրվելու Ազգային ժողովի վրա՝ մեր արժեհամակարգը և ավանդական ընտանիքը վնասող օրենքների ընդունման, միջազգային համաձայնագրերի վավերացման համար՝ առավել ևս, որ դրա համար կան որոշակի նախապայմաններ։ Այսօր այս մասին LIVEnews.am-ի հեռուստատաղավարում ասացՔրիստոնեական արժեհամակարգի և ավանդական ընտանիքի պաշտպանության նախաձեռնության ղեկավար Հայկ Նահապետյանը։ Իսկ որո՞նք են այդ նախապայմանները․․․

Հայկ Նահապետյանի հավաստմամբ, պղծությունները որպես նորմ դիտելու քարոզչությունը գնալով ուժգնացել է, գնահատելով այն կայքերի ակտիվությունը (նաև՝ սոցիալական ցանցերում), որոնք քարոզում են դա, հասկանում ենք, որ բավականին լուրջ դրամական ներարկումներ կան այդ զանգվածային լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների համար։

«Եվ երկրորդ,- շարունակելով իր խոսքը, ասաց Հայկ Նահապետյանը,- Ազգային ժողովում, ցավոք սրտի, այժմ կան նորընտիր պատգամավորներ, որոնք հանդիսանալով հասարակական կազմակերպությունների ղեկավարներ և անհատներ, հրապարակավ քարոզել են միասեռականություն, և այսօր այդ անձինք Ազգային ժողովի պատգամավորի մանդատ ունեն։

Մենք առայժմ անունները չենք տա, բայց ես ձեզ վստահեցնում եմ, որ պահին որ այդ անձինք, ընդ որում, մամուլի հրապարակումներից ենթադրում ենք, որ այդ անձանց մեծ մասը բավական բարձր պաշտոններ է զբաղեցնելու, փորձ անեն այս օրենքների հետ կապված (որոնք Արևմուտքը փորձում է, որ Հայաստանի նորընտիր Ազգային ժողովն ընդունի) գործընթացը սկսել, մենք հրապարակավ և այդ անձանց, և իրենց կազմակերպությունների մասին կասենք այն գործունեության վերաբերյալ, որ իրենք ծավալել են, այն ֆինանսավորման, որ իրենք ստացել են այդ գործունեությունը ծավալելու համար՝ զբաղեցնելով բավականին պատասխանատու պաշտոններ իրենց կազմակերպություններում, մենք հրապարակավ կասենք, և թող ժողովուրդն իմանա՝ նորընտիր Ազգային ժողովի որ պատգամավորները և ինչ պատասխանատու, բարձր պաշտոն զբաղեցնող անձինք են ցանկանում, որ Հայաստանում պղծություններն և այլասերումները օրինականան, և, կարծում եմ, այդ ժամանակ մեր ժողովրդին շատ բան պետք չէ բացատրել, որպեսզի իրենց կոշտ կեցվածքն այդ նախաձեռնություններին հրապարակավ և, ինչու չէ, նաև փողոցով հանդես բերեն»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ