18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ժամանակը կգա՝ շատ բաներ կպատմեմ, բայց այժմ դրա ժամանակը չէ. Արմեն Գևորգյան

Վերաքննիչ դատարանում այսօր պետք է տեղի ունենար ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի խափանման միջոցի գործով բողոքի քննությունը։
Սակայն դատական նիստը չկայացավ: Արմեն Գևորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանի խոսքով՝ դատական նիստը չի կայացել, քանի որ պաշտպանական կողմը Դատախազության կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը չէր ստացել։

«Վերջին օրերի ընթացքում մենք չեն ստացել բողոքի օրինակը և հնարավորություն չենք ունեցել նաև գրավոր առարկություն պատրաստելու համար։ Այդ պատճառով էլ դատարանից խնդրեցինք դատական նիստը հետաձգել։ Նիստը հետաձգվել է մինչև հունվարի 17-ը»,- նշեց փաստաբանը։

Ըստ նրա՝ առաջին ատյանի դատարանը երկու մեղադրանքներով՝ սահմանադրական կարգի տապալումը և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը, հաստատել է, որ հիմնավոր կասկածն առկա չէ, այսինքն՝ Արմեն Գևորգյանն այս ամենի հետ առնչություն չունի։

Ինչ վերաբերում է փողերի լվացմանը, ապա, փաստաբանի խոսքով՝ թեև առաջին ատյանի դատարանը հաստատել է հիմնավոր կասկածի առկայությունը, սակայն նշել է, որ կալանավորման հիմքերն առկա չեն։

«Ելնելով քննության գաղտնիությունից՝ միանշանակ չեմ կարող ասել, թե ինչ փաստեր են ներկայացվել։ Մեղադրանքը փոփոխելուց և առաջին ատյանի կողմից քննիչին ներկայացրած միջնորդությունը կալանավորման վերաբերյալ մերժելուց հետո առ այսօր որևէ քննչական գործողություն և դատավարական գործընթաց Արմեն Գևորգյանի մասնակցությամբ չի եղել»,- շեշտեց Էրիկ Ալեքսանյանը։

Արմեն Գևորգյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ չի ընդունում իրեն ներկայացված մեղադրանքները և դրանք համարում է անհիմն։

«Ինձ ներկայացված մեղադրանքներից որևէ մեկը չեմ ընդունում։ Ինչ վերաբերում է Սիլվա Համբարձումյանի հետ առերեսմանը և կաշառք վերցնելու գործին, ապա պետք է ասեմ, որ ես գտնվում եմ այնպիսի կարգավիճակում, որ չեմ կարող պատասխանել այդ ամենի վերաբերյալ հարցերին։ Կգա ժամանակը՝ շատ բաներ ունեմ պատմելու և ասելու, բայց այժմ դրա ժամանակը չէ»,- ասաց Արմեն Գևորգյանը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ