29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Այսօր շնորհակալության միջազգային օրն է

s640x480-902x400

Հունվարի 11-ն առանց երկմտելու կարելի է տարվա «ամենահարգալից» օրն անվանել. հենց այս օրն է նշվում Շնորհակալության միջազգային օրը: Բոլորս էլ գիտակցում ենք գեղեցիկ վարվեցողության նշանակությունն ու անհրաժեշտությունը, սակայն սովորաբար շնորհակալություն ենք հայտնում առանց գիտակցելու, ինքնաբերաբար: Սակայն շնորհակալական խոսքը կարող է կախարդական ազդեցություն ունենալ՝ մարդիկ կարող են խոսքով ուրախություն պարգևել իրար, ցուցադրել իրենց ուշադրությունը, փոխանցել դրական զգացողությունները, այսինքն այն ամենը, առանց որի մեր կյանքը տաղտուկ ու մռայլ կդառնար:

Շնորհակալության միջազգային օրը մարդիկ շնորհակալություն են հայտնում յուրաքանչյուր հանդիպողի: Մի վարկածի համաձայն՝ տոնը սահմանել են ՄԱԿ-ը և ՅՈՒՆԵՍԿՕ-ն: Ոմանք էլ պնդում են, թե այն սկիզբ է դրել բացիկներ արտադրող մի ամերիկյան կազմակերպություն վաճառքի մակարդակը բարձրացնելու մտադրությամբ:

Ով էլ լինի հեղինակը, սակայն, մարդկությունը շնորհակալ է, որովհետև այդ օրը ոչ միայն քաղաքավարության և բարեկրթության տոն է, այլև առողջության օր:

Հոգեբանների հետազոտությունների համաձայն` շնորհակալության անկեղծ խոսքը բարձացնում է ասողի ինքնագնահատականը, բարերար ազդեցություն գործում նրա իմունիտետի վրա, օգնում հաղթահարել սթրեսը և ընդհանրապես կարգավորում է մարդու հոգեկան աշխարհը:
Բնականաբար, շնորհակալությունն առողջարար է նաև հասցեատիրոջ համար: Ճապոնիայում աշխատանքի բարձր արդյունավետության պատճառներից մեկն այն է, որ ամեն աշխատանքային օրվա ավարտին ղեկավարությունը սովորաբար շնորհակալություն է հայտնում բոլոր աշխատողներին:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ