22 Հունվարի, Երեքշաբթի, 2019

Եթե Հայաստանում կա թեկուզ մեկ քաղաքացի, ով պատրաստ է լսել իմ կարծիքը, ես դրա համար մնալու եմ քաղաքականության մեջ. Շարմազանով

5024638

«Մենք խորհրդարանում չունենք իրական ընդդիմություն, իսկ իրական ընդդիմությունն այն ուժերն են, որոնք չեն ողջունել Փաշինյանի կառավարությունը և այս 8 ամիսներին վարվող քաղաքականությունը, իսկ ԲՀԿ-ն ու «Լուսավոր Հայաստանը» դա չեն արել։ Այս պայմաններում իրական ընդդիմադիր բևեռ լինելու բեռը շարունակում է իր ուսերին կրել ՀՀԿ-ն»,-Henaran.am-ի հետ զրույցում անդրադառնալով նոր ձևավորված Ազգային ժողովին նման տեսակետ հայտնեց ՀՀԿ անդամ Էդուարդ Շարմազանովը։

Շարմազանովի բնորոշմամբ՝ ԱԺ վերջին ընտրությունները ուղղակի խայտառակ ընտրություններ էին և սխալ է դրանք աննախադեպ համարելը. «Ի՞նչ աննախադեպ ընտրություններ։ Աննախադեպ է եղել ճնշումների առումով, աննախադեպ է եղել ասֆալտին փռելու, վախեցնելու առումներով։ Այն, ինչ ես ասել եմ իմ ուղիղ եթերների, քարոզարշավի ժամանակ, մնում եմ նույն կարծիքին։ Պետության ղեկավարն իր քարոզչությունն սկսել է ՀՀԿ-ի հակաքարոզչության վրա։ Ասում էր՝ վզներիցդ կբռնեմ և այլն։  Իրենց քարոզչությունը ոչ թե եղել է սեփական ծրագրերը ներկայացնելու համար, այլ ՀՀԿ-ի հակաքարոզչության,-ասաց Շարմազանովը և հավելեց,-վարչապետն ու թիմը որևէ ծրագիր չեն ներկայացրել։ Իրենց ամբողջ քարոզչությունը հիմնված է եղել ՀՀԿ-ին սևացնելու վրա։ Հիմա ՀՀԿ-ն այլևս խորհրդարանում չէ, հեսա կտեսնեն, թե այդ «հրաշալի» Փաշինյանի կառավարությունն ու խորհրդարանն ինչ են անելու»։

Վերջինս ընդգծեց՝ ընտրություններում ՀՀԿ-ի  գրանցած արդյունքները զարմացրել են բոլորին.« Փառք ու պատիվ և այն 60 հազար քաղաքացիներին, ովքեր այդ հակաքարոզչության, այդ ատելության, այդ ճնշումների մթնոլորտում ձայն են տվել ՀՀԿ-ին։ Մենք ապացուցեինք, որ մենք և ասելիք ունենք, և անելիք։ Եթե Հայաստանում կա թեկուզ մեկ քաղաքացի, ով պատրաստ է լսել իմ կարծիքը, ես դրա համար մնալու եմ քաղաքականության մեջ։ Ես պարտավոր եմ լինել քաղաքականության մեջ իմ պետությանը, իմ ժողովրդին արդյունավետ ծառայելու համար»,-ասաց նա։

Արխիվ

Հունվարի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ