25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Մանդատից հրաժարվելու մասին Ռուբեն Հարապետյանի դիմումն ընթերցվեց

Քիչ առաջ ԱԺ արտահերթ նիստին ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ընթերցեց ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի` մանդատից հրաժարվելու մասին դիմումը:

Հիշեցնենք, որ պատգամավորին պատկանող Հարսնաքար ռեստորանային համալիրում տեղի ունեցած միջադեպից հետո բարձրացած հասարակական բողոքի ալիքի ճնշման տակ Ռուբեն Հայրապետյանը հայտարարեց մանդատից հրաժարվելու մասին:

Հավելենք, որ ԱԺ կանոնակարգ օրենքի 13-րդ հոդվածի համաձայն, պատգամավորը հրաժարականի մասին իր գրավոր դիմումը անձամբ ներկայացնում է Ազգային ժողովի նախագահին, որն այն հրապարակում է Ազգային ժողովի առաջիկա նիստում։

Եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ 15 օրվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն առաջիկա նիստում Ազգային ժողովին տեղեկացնում է այդ մասին, եթե  հետ չի վերցնում, ապա նրա լիազորությունների դադարեցման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում է Ազգային ժողովի նախագահը եւ հնգօրյա ժամկետում ուղարկում Կենտրոնական ընտրական հանձնաժողով։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ