25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Սպանություն Կարագանդայում. հարուցվել է քրեական գործ ազգամիջյան թշնամանք հրահրելու հարցով

Կարագանդայի շրջանի դատախազությունը հաղորդել է ազգամիջյան թշնամանք հրահրելու հարցով քրեական գործ հարուցելու մասին, հաղորդում է Sputnik-Ղազախստան-ը:

«Կասկածյալը սոցցանցերում որոշակի ազգության ներկայացուցիչների նկատմամբ բռնության կոչ էր անում ռեստորանում ամանորի գիշերը աղմկահարույց սպանությունից հետո »,-նշում է գործակալությունը:

Այսօր երիտասարդի սպանության հետ կապված հարյուրավոր ղազախներ բողոքի ցույց են անցկացրել:

Հիշեցնենք, որ հունվարի 1-ին Կարագանդայում «Դրեւնի Րիմ» ռեստորանի մոտակայքում տեղի է ունեցել ծեծկռտուք մի խումբ երիտասարդների միջեւ, ինչի հետևանքովսպանվել է 23-ամյա ղազախ տղամարդ:

Կասկածյալներից երեքը հայեր են:

Ավելի վաղ NUR.KZ գործակալությունը հայտնել էր, ոստիկանության աշխատակիցների կողմից անցկացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել եւ ձերբակալվել է երեք տղամարդ՝ Մալխասյան Թորգոմ Մանվելի, Մալխասյան Սոխակ Սամվելի եւ Նադիրբեկով Քաիր Խամիտովիչ: Ձերբակալվածները լուրջ հանցագործություն կատարելու մեջ կասկածյալներ են ճանաչվել: Կարագանդա քաղաքի դատարանով նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը։

Նաեւ Կարագանդայի մարզի ոստիկանական դեպարտամենտի աշխատակիցների կողմից Գուրուրյան Նարեկի նկատմամբ հետախուզում է  հայտարարվել, հաղորդել են գերատեսչությունում:

Ավելի վաղ այս կապակցությամբ Ղազախստանում Հայաստանի դեսպանատունը հանդես է եկել հայտարարությամբ, որում իր ցավակցություններն է հայտնել սպանվածի հարազատներին ու մտերիմներին:

«Ղազախստանը բազմազգ պետություն է, որտեղ ավանդաբար իշխում են միջմշակութային համերաշխությունը եւ բացառիկ հանդուրժողականությունն էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ:

Հուսով ենք, որ զանգվածային լրատվամիջոցները կհենվեն պաշտոնական աղբյուրների վրա եւ չեն տարածի սոցիալական ցանցերում չճշտված տեղեկատվություն, որը կարող է դառնալ հասարակական կարծիքի մանիպուլյացիայի աղբյուր եւ այս ողբերգությանը հաղորդել ազգամիջյան հիմքի վրա հակամարտության երանգ», – ասված է դեսպանատան հայտարարության մեջ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ