25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ի գործ. Գևորգ Պետրոսյանը հորդորում է

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը շնորհավորել է հայ ժողովրդին՝ 7-րդ գումարման ԱԺ-ի ձևավորման կապակցությամբ ու կոչ արել որակը վեր դասել անձնական ու խմբային շահերից։ Ներկայացնում ենք Գևորգ Պետրոսյանի գրառումն ամբողջությամբ։

«Սիրելի հայրենակիցներ, երեկ ձևավորվեց ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովը…
Շնորհավորում եմ բոլոր պատգամավորներին…

Մաղթում եմ, որ ժողովրդի մանդատը ստացած բոլոր պատգամավորներս անխտիր լիովին գիտակցենք ու կրենք այն բեռը, որ դրված է մեր ուսերին…

Մենք իրավունք չունենք անհարկի սպասեցնել, առավելևս՝ հուսաբեկել ժողովրդին…

Լիահույս եմ, որ բարեխիղճ հարկատուների միջոցներից սնվող օրենսդիրներս հասկանում ենք, որ Ազգային ժողովն օրենքների արհեստանոցն է, իսկ մենք էլ՝ արհեստավորները, որ պարտավոր ենք որակը վեր դասել անձնական ու խմբային շահերից…

Ի գործ…»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ