16 Հունիսի, Կիրակի, 2019

Նոր Հայաստանի ընդդիմությունը քեֆ անելու հարցում հետ չի մնում իշխանությունից. Հրապարակ

default (4)

«Հրապարակ» թերթը գրում է. «Նոր Հայաստանի ընդդիմությունը քեֆ անելու հարցում հետ չի մնում իշխանությունից։ Եթե իշխանությունը երեկ է ամանորյա խնջույք արել «Կովկաս» ռեստորանային համալիրում, ապա, ինչպես տեղեկացանք, Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն անցած շաբաթ օրն է նույն՝ «Կովկաս» ռեստորանում մեծ խնջույք կազմակերպել։

«Երկուսը մեկում ենք արել»,- տեղեկացրեց մեր աղբյուրը՝ պարզաբանելով, որ ե՛ւ հետընտրական խնջույք է եղել, ե՛ւ ամանորյա բանկետ։ Մասնակիցների թիվը 5 հարյուրից անցել է՝ տարածքային կազմակերպության ղեկավարներ, շտաբների պետեր, կուսակցականներ։ Իսկ ի՞նչ միջոցներով է ընդդիմադիր ուժը նման միջոցառում անցկացնում։ «Մեր գրպանից ամեն մեկս գումար ենք դրել»։ Երկրի երրորդ քաղաքական ուժն է «Լուսավոր Հայաստանը»՝ ե՛ւ տոնական տրամադրությունն է հասկանալի, ե՛ւ միջոցների հայտնվելը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա  համարում

Արխիվ

Հունիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ