25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Եթե այդ տեղեկությունները ճիշտ են, դուխով մերժեք նրանց․ Արայիկ Հարությունյանի «կանխարգելիչ» գրառումը

«Այսօր ավարտեցինք հայաստանյան բուհերի հոգաբարձուների խորհուրդների, այդ թվում` ԵՊՀ-ի (հատուկ առանձնացրի, քանի որ այս հարցի մասին վերջերս շատ գրվեց) կազմերի ձևավորումը, դրանց մեծ մասն արդեն ստորագրվել է վարչապետի կողմից»,-  ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը.

«Խորհուրդներում ընդգրկված` պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության սիրելի ներկայացուցիչներ, ինձ հասնում են տեղեկություններ (չճշտված), որ Հին Հայաստանում մնացած փոքր թվով ռեկտորներ կամ նրանց կամակատարները փորձում են ճնշում գործադրել, որպեսզի դուք խորհուրդներում կատարեք նրանց կամքը։ Եթե այս տեղեկությունները ճիշտ են, դուխով մերժեք նրանց, ձեր կողքին եմ։ Եթե դրանք չեն համապատասխանում իրականությանը, շատ ավելի լավ ։) Թող, ուրեմն, սա լինի կանխարգելիչ գրառում։ Վստահ եմ, որ յուրաքանչյուրդ հպարտ եք լինելու, երբ կերտելու եք 21-րդ դարի հայկական բուհը: Շնորհավորում եմ բոլորիդ»,- ասված է նրա գրառման մեջ։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ