29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Փակ հաստատությունում ստեղծագործողն ու արարողը թունելի վերջում լույս է տեսնում

48896889_2202523929792914_5614083453478764544_n

2015թ. ապրիլի 20-ից անազատության մեջ գտնվող լրագրող Արմենակ/Արմեն/Դավթյանը, որը պատիժը կրում է «Արմավիր» ՔԿՀ-ում օրերս արժանացավ Մոսկվայի «Զվարթնոց» հայկական մշակութային հիմնադրամի շնորհակալագրին։ Մեր գործընկերոջը շնորհակալագիրը հանձնվեց՝ «կալանավայրում անցկացրած տարիներին զուգահեռ լրագրողական գործունեությամբ զբաղվելու, ԶԼՄ-ներում հրապարակած բացառիկ հրապարակումների համար»:

«Անսպասելի էր ու անակնկալ երբ հիմնադրամի նախագահ Անժելա Ստեփանյանը հնչեցնում է անունդ ու անձամբ տալիս շնորհակալագիրն ու նվերը։Անկեղծ ասած՝ առաջին անգամ տիկին Անժելային տեսա կալանավայրում եւ ուրախ եմ որ հիմնադրամը գնահատեց աշխատանքս»,-նշեց խմբագրություն զանգահարած Ա.Դավթյանը։ Ի դեպ, հիմնադրամը բարեգործական համերգով «Արմավիր» ՔԿՀ-ում էր՝այդպես շնորհավորելով դատապարտյալների Ամանորը։

Նշենք, որ Ա.Դավթյանը դեկտեմբերի 13-ին կայացած «Հանրային հայացք՝փակ աշխարհին».«Մարդու իրավունքների իրավիճակը փակ հաստատություններում» թեմայով լրագրողական մրցույթին արժանացավ ՀՀ արդարադատության նախարարարի հատուկ մրցանակի՝ բանտային կրթության կարեւորությանն անդրադառնալու համար։ Նրա հեղինակած «Կալանավայրը՝ կրթավայր» հոդվածը տպագրվել էր «Առավոտ»-ի կայքում։ Հանձնելով մրցանակը արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը մասնավորապես նշեց, որ փակ հաստատությունում ստեղծագործողն ու արարողը թունելի վերջում լույս է տեսնում։ «Սա նշանակում է, որ նա վերասոցիալականացվում է եւ հասարակությանը վերաինտեգրվելու փուլում է»,-նշել էր փոխնախարարը։

Նույն հոդվածն արժանացավ նաեւ«Դի Վի Վի ինթերնեյշնլ» կազմակերպության հատուկ մրցանակին՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարարության աջակցությամբ իրականացվող «Հանուն մարդու իրավունքների կրթությունը» բանտում ծրագրի շրջանակում։« Քանի որ առիթը շնորհակալագիրն էր՝ ուզում հատուկ շնորհակալություն ասել aravot.am կայքի գլխավոր խմբագիր Աննա Իսրայելյանին, որը ինձ ոգեւորեց գրելու, նոր հերոսներ փնտրելու՝ այստեղից եւս լրագրողական գործունեությունս շարունակելու համար։

Թղթակցում եմ նաեւ Henaran.am-ի, hraparak.am-ի հետ։ Իսկ «Նոյյան Տապան»-ի գլխավոր խմբագիր Գայանե Առաքելյանի առաջարկությամբ վերապրած օրերս ներկայացրի տեսանյութով։ Սա եւս հետաքրքիր էր։ Մի խոսքով շնորհակալ եմ բոլորին, որոնց շնորհիվ ես համոզվեցի որ ամեն ինչ դեռ առջեւում է»,-ասաց Ա. Դավթյանը։

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ