22 Հունվարի, Երեքշաբթի, 2019

Կրծքի քաղցկեղի պրոֆիլակտիկայի համար ո՞ր տարիքից կանայք պետք է մամոգրաֆիա անեն /տեսանյութ/

Հայաստանում ինչպես նախկինում անուշադրության մատնված մեծ թվով քաղցկեղի դեպքեր են գրանցվում: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտնեց Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի ճառաֆայթման բաժնի վարիչ Հովհաննես Վարդեւանյանը:

Փորձագետը նշեց, որ նման իրավիճակը ավելի հաճախ հանդիպում է մեծ տարիքի կանանց մոտ, որոնք չեն շտապում դիմել բժշկի, եթե տարվա ընթացքում իրենց կրծքում պինգ գոյացություն են նկատում:

Վարդեւանյանը ընդգծեց, որ վաղ փուլում քաղցկեղի հայտնաբերումը հաջող բուժման երաշխիք է եւ որպես հետեւանք կյանքի տեւողության երկարացում:

Այս կապակցությամբ նա նշեց համապատասխան սքրինիգային ծրագրերի իրականացման անհրաժեշտության մասին: Փորձագետը ուշադրություն դարձրեց այն փաստին, որ, այն երկրներում, որտեղ նման ծրագրեր իրականացվում են, աքրդյունքում վաղ փուլում քաղցկեցի հայտնաբերման աստիճանը մեծանում է:

Նրա խոսքով, 35-40 տարեկանից հետո կանանց անհրաժեշտ է տարին մեկ անգամ մամոգրաֆիա անցնել, քանի որ հետազոտության նման մեթոդը թույլ է տալիս ժամանակին հայտնաբերել կրծքի նորագոյացությունները:

21 տարվա ընթացքում Հայ-ամերիկյան առողջության կենտրոնը կրծքագեղձի 295010 հետազոտություն է անցկացրել:

Արդյունքում 12084 կանանց մոտ քաղցկեղ է հայտնաբերվել: «Այս ընթացքում մեզ հաջողվել է 8913 կնոջ կյանք փրկել», – ասաց բաժնի վարիչը:

Բացի այդ նշված ժամանակահատվածում կենտրոնում հետազոտվել է 1645 տղամարդ, որոնցից 63-ի մոտ չարորակ նորագոյացուցություններ են հայտնաբերվել:

Վարդեւանյանը նշեց նաեւ արգանդի վզիկի քաղցկեղի հայտնաբերման նպատակով պրոֆիլակտիկ հետազոտությունների կարեւոր դերի մասին: Կենտրոնի գործունեության տարիների ընթացքում 95978 կին գինեկոլոգիական հետազոտություն  է անցել: Այս տեսակի քաղցկեղը հայտնաբերվել է 167 կնոջ մոտ, իսկ 470-ի մոտ՝ նախաքաղկեղային վիճակ:

Ըստ փորձագետի՝ սեռական կյանքը սկսելուց 3 տարի հետո կինն արդեն պետք է գինեկոլոգի մոտ խորհրդատվություն անցնի՝ պարզելու համար պետք է արդյոք իրեն ՊԱՊ թեստ հանձնել (օնկոցիտոլոգիայի քսուք):

Հավելենք, որ Հայաստանում քաղցկեղից մահացության ցուցանիշը 100 հազար բնակչության դեպքում 189.6 է կազմում:

Մանրամասները՝ տեսանյութում:

Արխիվ

Հունվարի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ