17 Հունիսի, Երկուշաբթի, 2019

Միջազգային խորհրդատուին տրանսպորտի զարգացման ցանցը նախագծելու համար ոչ թե 850 հազար եվրո ենք վճարել, այլ՝ 600 հազար. Բաբկեն Պիպոյան /տեսանյութ/

«Պաշտպանված եւ իրազեկ սպառող» հկ նախագահ Բաբկեն Պիպոյանի՝ առաջին հարցը, որ տվել է միջազգային խորհրդատուին, այն է եղել, թե արդյո՞ք ուղեւորահոսքի կիրառելիություն ունի մշակված ցանցը, իսկ իրեն ասել են, որ ունի:

Նրա խոսքով՝ ուղեւորահոսքի հաշվարկն արտացոլում է ճիշտ պատկերը, քանի որ ոչ թե 2014 թվականի տվյալներով է կազմված, այլ՝ 2017-ի, ինչի մասին ինքը եւս միջազգային խորհրդատուից այդ մասին վկայող պատասխան է ստացել: 

Բաբկեն Պիպոյանը հավաստիացնում է, որ տրանսպորտային ցանցի նախագիծը կազմած միջազգային խորհրդատուին ոչ թե 850 հազար եվրո ենք վճարել, այլ՝ 600 հազար. 250 հազար դեռ նոր պետք է քաղաքային այս իշխանությունները վճարեն. «Այդ փողը չի կարող կորչել, քաղաքապետին լավ չեն բացատրել համակարգը, եթե աշխատանքային խմբին մի անգամ հրավիրեր, կարող էր հասկանալ, եթե համադրելի չէ, այդ 600 հազարը հետ քաշեք, ինչո՞ւ եք նոր գումար տալիս, որ ասեն՝ համադրելի՞ է, թե համադրելի չէ: Եթե կիրառելի չի, փողերը հետ ուզեք: Այս մարդը, ում մեշոկով փող են տվել, ասել է, որ սա կիրառելի է, ընդամենը պետք է չալարել ու կարդալ: Կետային ուսումնասիրություն արել է, եւ միջազգային խորհրդատուն ասել է, որ այս ցանցը կիրառելի է, ավելին, շեղում էլ լինի, ցանցը 60-65 տոկոս ծանրաբեռնվածություն ունի»:

Ավելին՝ տեսանյութում:

Արխիվ

Հունիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ