18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ՀՀԿ-ում չեն բացառում, որ Սերժ Սարգսյանը կանցնի «թոշակի». Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀԿ-ում որոշել են առժամանակ հետ քաշվել, դեբատների, քննարկումների չմասնակցել, խոսել խիստ անհրաժեշտության դեպքում, որ նորերը, որ գրեթե քաղաքականության այբուբենին ծանոթ չեն, երեւան «ողջ հասակով մեկ»:

ՀՀԿ-ում չեն բացառում, որ Սերժ Սարգսյանը կանցնի «թոշակի»` հետագայում էլ չդադարելով հաշվել ու շախմատային տախտակը շարել: Իսկ ինչպե՞ս է գոյատեւելու կուսակցությունը։ «Կարծում եմ` խնդիրը կա, բայց ոչ շատ սուր. Վիգենը զբաղված է «Լույս» հիմնադրամով, Արփինեն, Շարմազանովը դասախոսում են, Վահրամ Բաղդասարյանը նույնպես կրթական համակարգում տեղ կգտնի, Դավիթ Հարությունյանն իրավաբանական ընկերություն է հիմնել, Աշոտյանն էլ կուսակցության գործերով կզբաղվի:

Կուսակցությունն այս պահին ունի բավականին անշարժ գույք` 70-ից ավելի գրասենյակներ, որոնց մեծ մասը Երեւանում է։ Վերջին հաշվով, կարող են այդ գրասենյակների տարածքների մի մասը տալ վարձակալության, հոգալ կուսակցության ծախսերը»,- ասաց մեր զրուցակիցը:

Ի դեպ, ՀՀԿ Կենտրոն համայնքի գրասենյակը, որը գտնվում է Բուզանդի 1/2՝ Երեւանի քաղաքապետարանին պատկանող շենքում, մինչեւ 2027 թվականը պայմանագիր ունի։ Մինչդեռ Տարոն Մարգարյանն այս շենքում տեղակայված լրատվական կազմակերպությունների հետ պայմանագրերն ընդամենը 2 տարով էր կնքում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ