20 Հոկտեմբերի, Կիրակի, 2019
KFC

Ռոբերտ Քոչարյանի աջակիցները Մոսկվայում բողոքի ակցիա են նախապատրաստում

73923

Համացանցում տարածված հայտարարությունների համաձայն, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները Մոսկվայում բողոքի ակցիա են նախապատրաստում: ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը հայտարարություն է տարածել, որում կոչ է անում ձեռնպահ մնալ չարտոնված գործողություններից ու հասարակական կարգը խախտելուց: «Վերջին օրերին սոցցանցերում տեղեկություններ են տարածվել դեկտեմբերի 22-ին Մոսկվայում դեսպանատան շենքի առջև հավաք անցկացնելու վերաբերյալ:

Այդ կապակցությամբ հիշեցնում ենք, որ համաձայն ռուսական օրենսդրության՝ հանրային միջոցառումներն անցկացվում են սահմանված կարգին համապատասխան և հիմնվելով կազմակերպչական պայմանների պահպանման վրա: Դեսպանատունը պատասխանատվություն չի կրում դիվանագիտական առաքելության տարածքից դուրս իրականացվող գործողությունների համար»,- ասվում է հայտարարության մեջ:

Նկատենք, որ դեսպանատան հայտարարության մեջ որևէ անուն և պահանջ չի նշվում: 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ