24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Յուրաքանչյուր տարիքային խումբ ունի իր յուրահատուկ բույրը

Նոր հետազոտության արդյունքները վկայում են, որ «ծեր մարդկանց հոտ» հասկացությունը կարող է իրականություն լինել:

HealthPop-ը հաղորդում է, որ PLos ONE-ում  հրատարակված հետազոտությունը ցույց է տալիս, որ տարիքային տարբեր խմբեր ունեն իրենց հատուկ հոտը: Ֆիլադելֆիայում քիմիական զգայարանների Monell կենտրոնի գիտնական Յոհան Լանդսթրոմն ասում է, որ դա իրականում վատ բան չէ: Հոտը բացասական չէ, պարզապես ծերացման վերաբերյալ վատ պատկերացումներն ազդում են նաև այդ տարիքային խմբին հատուկ հոտի մասին պատկերացումների վրա: Ծեր մարդկանց հոտը ճանաչվել է ողջ աշխարհում, իսկ Ճապոնիայում նաև հատուկ անուն ունի` kareishu:

Ըստ տարբեր տարիքային խմբերի մարդկանց մաշկի բույրերի միջոցով արված նոր հետազոտության՝ պարզվել է, որ «ամենաքաղցր» հոտը միջին տարիքի կանանց մաշկի բույրն է, ինչը չի կարելի ասել նույն տարիքի տղամարդկանց համար:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ