29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Ընտանի թռչունների անկում է սկսվել. ինչո՞ւ է լռում տեսչական մարմինը /տեսանյութ/

«Վերջին շրջանում ինչպես վայրի, այնպես էլ ընտանի թռչունների զանգվածային անկման դեպքեր են գրացվում, մինչդեռ լիազոր մարմինները համաճարակաբանական ուսումնասիրություն դեռևս չեն կատարել»,-«Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՍԱՊԾ նախկին պետ Գրիգոր Գրիգորյանը:

Նա մասնավորապես նշեց, որ վերջին շաբաթվա ընթացքում տեղեկություններ են հայտնվում, որ վայրի թռչունների անկման դեպքեր են գրանցվում Երևանի տարբեր շրջաններում, նկարներ են հրապարակվում, հիմնականում Կռաչ թռչնատեսակի դիակներ են, ընդորում առաձին տեղերում մեկական առանձնյակ են անկած գտնում, որոշ տեղերում երկու երեք հատ. «Մեկ շաբաթ մենք սպասում էինք արձագանքի, որովհետև ցանկացած նման անկում ենթադրում է, որ համապատասխան մարմինները գնան նմուշառու վերցնեն, լաբորատոր զննման ենթարկեն, ցավոք դա չէր տարվում մինչև երեկ, բազմաթիվ դեպքեր կային: Մենք դեռևս չգիտենք անկման պատճառը` բնակլիմայական պայմաններից է, թե հիվանդություն է, այդուհանդերձ համաճարակաբանական ուսումնասիրություն դեռ չի կտարվել»,-ասաց նա և նշեց, որ լիազոր մարմինը Կառավարության ենթակա ՍԱՊԾ-ն է, մասնավորպես անասնաբուժական տեսչությունն է:

«Կարող են նույնիսկ թունավորում լինել, թունավորված աղբյուրից ջուր խմել, բայց տվյալ պարագայում խնդիր կա, որը կասկածները ուժեղացնում է, գրեթե նույն ժամանակ ունենք ընտանի թռչունների անկում»,-նշեց Գրիգորյանը և հավելեց՝ մասնավորապես Շիրակի մարզում մասսակայան անկումներ են գրացվել, նաև Արարատում:

Գրիգորյանը ենթադրում է, որ կեղծ ժանտախտ հատուկ վտանգավոր վարակիչ հիվանդությունն է պատճառը: «Բայց նաև հաշվի առնելով տարածաշրջանը, վտանգավոր միտումներ կան, կարող ենք ունենալ թռչնագրիպի ներթափանցում»,-ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ