19 Մարտի, Երեքշաբթի, 2024
KFC

The Economist պարբերականը Հայաստանը ճանաչել է «Տարվա երկիր»

BC267487-EE0C-4FF8-9AAC-AA160118FD91_cx0_cy1_cw0_w1023_r1_s

Բրիտանական հեղինակավոր The Economist պարբերականը Հայաստանը ճանաչել է «Տարվա երկիր»: Ֆեյսբուքյան իր հանրագրում այս մասին տեղեկացրել է նաև ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Պարբերականի կայքում ասվում է, որ «Տարվա երկիր» ամենամյա մրցույթի մասնակցության չափանիշներն են ոչ թե երկրի ֆինանսական վիճակը կամ երկրի ազդեցիկ լինելը, և ոչ էլ նրա խոհանոցը, այլ այն, թե ինչ առաջընթաց է գրանցել այդ երկիրը 12 ամիսների ընթացքում:

«Նախորդ տարվա հաղթող երկրում՝ Ֆրանսիայում, այսօր անկարգություններ են բռնկվել: 2015-ի հաղթող Մյանման արյունալի հետընթաց է ապրում»,- գրում է The Economist-ը:

Այսպիսով, պարբերականը ներկայացնում է 3 երկիր:

Մալայզիայում ընտրողները մերժեցին վարչապետին, ով չկարողացավ ադեկվատ բացատրել իր հաշվին 700 միլիոն դոլարի հանկարծակի հայտնվելը: Ընտրություններին հաղթանակ տարավ ընդդիմությունը: Պարբերականի խոսքով՝ Մալայզիան կարող էր դառնալ «Տարվա երկիր», սակայն ժյուրիին դուր չեկավ այն, որ նոր վարչապետ Մահաթհիր Մոհամեդը չի ցանկանում միջոցներ ձեռնարկել երկրում ռասայական տարաձայնությունները վերացնելու համար:

Եթովպիայում, ըստ պարբերականի, անսովոր տարի էր: Իշխող կուսակցությունն ընտրեց ռեֆորմիստ առաջնորդ Աբիյ Ահմեդին, ով ազատ արձակեց քաղբանտարկյալներին, ազատություն տվեց ԶԼՄ-ներին և խոստացավ իրական ընտրություններ անցկացնել 2020-ին: Աբիյ Ահմեդը կարող էր դառնալ «Տարվա մարդ», սակայն, պարբերականի խոսքով, պարզ չէ, թե նոր վարչապետը կկարողանա՞ սանձել էթնիկ բռնությունը:

«Հայաստանում նախագահ Սերժ Սարգսյանը փորձեց պահպանել իշխանությունը՝ դառնալով վարչապետ: Ժողովուրդն ի նշան բողոքի դուրս եկավ փողոց: Խարիզմատիկ և մորուքավոր նախկին լրագրող և պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իշխանության եկավ բողոքի ալիքի ֆոնին: Նրա կուսակցությունն ընտրություններին հավաքեց ձայների 70%-ը»,- գրում է պարբերականը:

Հայաստանի և Ադրբեջանի միջև «տհաճ տարածքային վեճը դեռևս լուծված չէ»,-գրում է The Economist-ը:  «Այնուամենայնիվ, անհանգիստ տարածաշրջանում գտնվող երկիրը ժողովրդավարության և նորացման հնարավորություն ունի: Այդ իսկ պատճառով Հայաստանը ճանաչվում է մեր «Տարվա երկիրը»»,- եզրափակում է պարբերականը՝ վերջում անգլերեն տառադարձությամբ շնորհավորելով Հայաստանին՝ «Shnorhavorum yem»:

 

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ