19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Կարմիր գծին ենք մոտենում. Ստեփան Դանիելյանը՝ Մամեդյարովի աղմկահարույց հայտարարության մասին

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մամեդյարովը հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը փոխըմբռնման են հասել: Նորից ուշադրություն դարձրեք Մնացականյանի հայտարարության վրա, որ Հայաստանի համար գլխավոր խնդիրը բնակչության անվտանգությունն է, ոնց զգում եմ, Արցախի անկախության հարցը հանվում է:

Կարմիր գծին ենք մոտենում: ՔՊ անդամները պետք է հասկանան, որ եթե իրոք այդպես է, իրենք ևս դրա հեղինակներն են դառնում»:

Հիշեցնենք, որ Trend.az-ի հաղորդմամբ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը երեքշաբթի օրը 2018թ. արդյունքներին նվիրված դիվանագիտական կորպուսների ղեկավարների ընդունելության ժամանակ հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորումը կմնա 2019թ. գլխավոր խնդիրը:

«Ամենակարևոր խնդիրներից էր մեր անկախության ամրապնդումը։ Ժամանակի մեծ մասը ես նվիրել եմ ղարաբաղյան խնդրի լուծման ուղիների փնտրտուքին։ Դա կլինի նաև հաջորդ տարվա գլխավոր խնդիրը։ Հիմնական նպատակը որոշակի շոշափելի արդյունքների հասնելն է։ Դա ոչ միայն իմ, այլև յուրաքանչյուր ադրբեջանցու երազանքն է։ Համարում եմ, որ իմ հայ գործընկերոջ հետ Միլանում վերջին հանդիպման ժամանակ մենք երկար ժամանակի մեջ առաջին անգամ հասանք ինչ-որ փոխըմբռնման»,- ասել է նախարարը։

Մամեդյարովը նշել է, որ հաջորդ ամիս կկայանա Հայաստանի ԱԳ նախարարի հետ իր հանդիպումը։

«Մենք կքննարկենք կոնֆլիկտի լուծման ուղիները։ Ադրբեջանը հանդես է գալիս կոնֆլիկտի խաղաղ լուծման օգտին»,- ասել է նախարարը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ