19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Այս ութ ամիսների ընթացքում քանի՞ քրեական գործ է հարուցված և ինչքա՞ն վնաս վերադարձված պետական բյուջե

Երկրաչափական պրոգրեսիայով աճող ՀՀ արտաքին պարտքի առյուծի բաժին է կազմում Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի կառուցման համար Եվրասիական բանկից վերցրած վարկը, նրա տոկոսները, ժամանակին ճանապարհը շահագործման չհանձնելու համար տույժ և տուգանքները: Որպես ՀՀ քաղաքացի ուզում եմ հասկանալ մեր ինչի՞ն է պետք այդ ճանապարհը, որի յուրաքանչյուր կմ-ը մեր բյուջեի վրա նստում է մոտ 5 500 000 ԱՄՆ դոլար, այս թափով կառուցելու դեպքում ճանապարհի շինարարությունը կավարտվի 135 տարի հետո:

Այս ահռելի ծախսը լուրջ ճեղքվածք է առաջացրել ՀՀ պետական բյուջեում, որի հետևանքով գնաճի պայմաններում հնարավոր չեղավ բարձացնել նպաստները, թոշակները, աշխատավարձները, 2018 թվականին յուրաքանչյուր ուսուցիչ 5000 ՀՀ դրամ ավելի քիչ ստացավ:

Ո՞վ պետք է պատասխան տա այս անհեթեթության համար և ինչքա՞ն գումար է թալանվել այս ծրագրից: Հիմա ավելացնում եմ Նիկոլ Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցապատումը թերի կատարելու, ակնհայտ կոռուպցիոն ռիսկերի և ղեպքերի համար այս ութ ամիսների ընթացքում քանի՞ քրեական գործ է հարուցված և ինչքա՞ն վնաս վերադարձված պետական բյուջե:

Անի Կաղինյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ