20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Գագիկ Ծառուկյանին պետք է ենթարկել քրեական պատասխանատվության. քաղաքացի

Խնդրում եմ արձանագրել և տեղյակ պահել ՀՀ ԿԸՀ-ին հետևյալ ընտրական աճպարարության մասին։
Այն տեղամասը որտեղ ես գնացի ընտրության կատարվել է հետևյալ աճպարարությունը։ Երբ ես քվեախցիկում ծրարից հանեցի 11 քվեաթերթիկները, տեսա որ դրանք դասավորված են հակառակ հերթականությամբ’ վերևում դրված էր 11-րդ քվեաթերթիկը’ այսինքն ԲՀԿ-ի քվեաթերթիկը, իսկ ամենատակը դրված էր 1-ին քվեաթերթիկը’ այսինքն ՀՀԿ-ի քվեաթերթիկը։ Այս փաստը ապացուցում է որ իմ տեղամասի բոլոր ընտրողներին ճարպիկ կերպով ուղղորդում էին քվեարկել ԲՀԿ-ի օգտին։
Ես չգիտեմ թե օրենքը ինչ է ասում քվեաթերթիկների դասավորման հերթականության մասին, բայց իմ կարծիքով սա օրենքի կոպիտ խախտում է և քվեարկողներին ապօրինի ուղղորդում էին քվեն տալ ԲՀԿ-ին։

Գագիկ Ծառուկյանին պետք է ենթարկել քրեական պատասխանատվության իր բդեշխությունում (Կոտայքի մարզ) ընտրությունների ընթացքում ընտրողներին բացահայտորեն ուղղորդելու համար։

Ռոբերտ Նազարյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ