19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Թանկ է նստում. Հրապարակ

Հեղափոխությունը, անշուշտ, թարմ օդ բերեց, փոփոխությունների հույս ծնեց, և մարդիկ անկեղծորեն ուրախացան, որ ազատվեցին հավերժանալ պատրաստվող իշխանությունից։ Տեսան իրենց պայքարի արդյունքը, վայելեցին իշխանափոխության բերկրանքն ու զգացին միասնականության ուժը։ Գյումրիից քայլքով Երևան հասած Նիկոլ Փաշինյանն ու փողոցում նրա հետ պայքարած թիմն էլ, հաղթանակի դափնիներից արբած, մտան «պալատներ» ու մի օրում ընդդիմությունից դարձան իշխանություն։

Հիանալի, փայլուն ընթացք, որի մասին կարելի էր միայն երազել։ Բայց հրապարակներից կառավարություն հանգրվանած երիտասարդները չէին պատկերացնում, որ պետություն կառավարելը փողոց փակել չէ, իշխանությանը քննադատելը երկիր ղեկավարել չէ, ԱԺ ամբիոնից խոսելն ու տնտեսական հարցեր լուծելը, Սերժ Սարգսյանին քննադատելն ու Լուկաշենկոյի հետ «ձեռնամարտի» բռնվելը շատ տարբեր բաներ են։ Երբ դու ընդդիմություն ես, կարող ես հայհոյել ու սխալվել։ Կարող ես գիտելիքների ու փորձի պակաս ունենալ։ Կարող ես էթիկայի ու տարրական կուլտուրայի կանոնները չպահպանել, և դա քչերը կնկատեն։ Իսկ երբ վարչապետ ես կամ նախարար ու վրիպում ես ինչ-ինչ հարցերում, դա կարող է թանկ նստել քո երկրի վրա, վնասել քո հեղինակությանը, սասանել քո մասին հանրային պատկերացումները։

Կարելի է գնալ ԵԱՏՄ ղեկավարների նիստին և վերադառնալով հայտարարել, որ «հաշիվ եմ պահանջելու Լուկաշենկոյից», խոսնակդ էլ կարող է հերոսանալ, թե նիստը հետաձգվել է ռուսների «աղաչանք-պաղատանքից» հետո։ Հնարավոր է, որ նույնիսկ իսկապես «հաշիվ պահանջես», և նիստն էլ հենց նրանց խնդրանքով հետաձգված լինի։ Սակայն այդ պարագայում պետք է պատրաստ լինես, որ իր վարքով անկառավարելի Բատկան հաջորդ օրն իսկ «ատվետը» կտա, և դրան համարժեք պատասխան տալը բարդ կլինի:

 

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ