25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Նիկոլի իշխանափոխության պլանը Տեր-Պետրոսյանը բացահայտել է 3 տարի առաջ. «Իրատես»

Ասում են, թե այս օրերին քաղաքական կուլիսներում լուրջ քննարկման թեմա է 2015-ին ՀԱԿ հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանի գաղտնազերծած՝ «ստրատեգիական կոդային պլանը»։ «Մեկ պլյուս մեկ քայլերթը՝ շուրթերին, Պուտինի հրաժարականը` կրծքի տակ ինքնահռչակվում են, որպես նոր բեւեռ, ստորագրում «Քաղաքացիական պայմանագիրը», կյանքի կոչում «Հարյուրամյակն առանց ռեժիմի» պլանը, հասնում են Բաղրամյան-26՝ իշխանափոխության. հասկացողները հասկացան, չհասկացողներն իրենց աչքով կտեսնեն»,- ասել էր այդ օրերին Տեր-Պետրոսյանը՝ այդ ամենը համարելով Բաբելոնյան աշտարակի շինարարություն:

«Փաստորեն, կայացավ այն, ինչի մասին կոդերով խոսել էր մեծ քուրմ ԼՏՊ-ն, ՔՊ-ի կողքին այն օրերին դնելով նաեւ «Սասնա ծռերին»։

Հասկանալի է, չէ՞, ինչ էր ակնարկում առաջին նախագահը՝ Պուտինի հրաժարական ասելով. մեսիջը հանուն Ռուսաստանի էր, եթե չասենք՝ Ռուսաստանից էր՝ ընդդեմ այսօրվա իշխանափոխության, իմա՝ Նիկոլի իշխանափոխության պլանը շատ վաղուց էր գծված»,- ասաց թերթի զրուցակից քաղաքագետը:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ