19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Նիկոլ Փաշինյանն Արցախի իշխանությունների մասին բարձր պաշտոնյային ոչ հարիր արտահայտություններ արեց. դա մերժելի է. Լարիսա Ալավերդյան /տեսանյութ/

Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանն անընդունելի է համարում Արցախից Հայաստան և Հայաստանից Արցախ կոշտ դիրքորոշումներով հանդես գալը։

«Բացասական եմ գնահատում այնպիսի արտահայտությունները, երբ պետության բարձրաստիճան անձն այնպես է անդրադառնում, ինչպես անդրադարձել է Նիկոլ Փաշինյանը Արցախի իշխանությունների մասին՝ կոշտ, բարձր պաշտոնյային ոչ հարիր արտահայտություններով։ Ես դրան բացասական եմ վերաբերվում։ Ինձ համար մերժելի է այդպիսի տոնայնությունը և բառապաշարը», -այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Լարիսա Ալավերդյանը։

Հիշեցնենք, «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին հորդորեց կարգի հրավիրել իր կառավարության ներկայացուցիչներին։

«Ես պարոն Սահակյանին հորդորում եմ, որ կարգի հրավիրի իր կառավարության ներկայացուցիչներին և իրենց ուղարկի իրենց աշխատանքով զբաղվելու և իրենք առիթ-անառիթ իրենց մեկնաբանություններով, թող… Չհասկացա, Ղարաբաղի նախագահի մամուլի խոսնակն օրումեջ իմ ասածի վերաբերյալ մեկնաբանություն է տալիս՝ այ քեզ բան։ Բա պատկերացնու՞մ եք իմ մամուլի խոսնակը Ղարաբաղի անհայտ ու հայտնի իրադարձությունների վերաբերյալ մեկնաբանություններ տա։ Դուք հասկանու՞մ եք դրա հետևանքն ու արդյունքն ի՞նչ կլինի։ Սթափվե′ք հարգելիներս, և զբաղվեք ձեր աշխատանքով։ Իհարկե, ինչ տեղի է ունեցել ձեզ հետ կքննարկեմ ես անպայման, բայց ընտրություններից հետո։ Անպայման կքննարկեմ, իսկ մինչ այդ ասում եմ՝ զբաղվեք ձեր գործով», – հայտարարել էր ՀՀ վարչապետի պաշտոնակատարը։

Ավելի ուշ լուրեր տարածվեցին, թե Արցախի ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանը հրաժարականի դիմում է ներկայացրել և դա պայմանավորված է Նիկոլ Փաշինյանի հայտարարությամբ։

«Ինչքան էլ իշխանությունները կամ ջատագովները արտահայտվեն, թե դա ոչ մի կապ չունի, զուտ ժամանակահատվածը, եթե նայենք, ապա այդ վարկածը մնալու է ամենատարածվածը», – ասաց Լարիսա Ալավերդյանը։

Նա պատմական զուգահեռներ անցկացրեց. «Առաջին անգամ ՀՀ առաջին նախագահը գնացել է Արցախ և դրա հետևանքը եղել է այդ ժամանակվա Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնակատար Գեորգի Պետրոսյանին փոխելը։ Այս առումով կարող եմ պատմական զուգահեռներ տանել։ Միայն թե այս անգամ ոչ թե Հայաստանի պաշտոնատար անձն է գնացել Արցախ, այլ ուղղակի հրավիրված է եղել Արցախի նախագահը»։

«Իմ մեղուն կորած, քո աչքը ուռած», – արցախյան ասացվածք մեջբերեց Լարիսա Ալավերդյանը՝ նշելով. «Այսինքն, տրամաբանական կապը կարծես հաստատում է դա»։

Ինչ վերաբերում է Լևոն Մնացականյանին, Լարիսա Ալավերդյանն ասաց.

«Նախևառաջ, ինչ էլ լինի, Լևոն Մնացականյանը և՛ զինվորների, և՛ պետական ու քաղաքական գործիչների մոտ մնալու է որպես գերագույն արժեքներով անձ, և ով էլ որ հիմա նշանակվի, պետք է որպես մարտահրավեր ձգտի այդ մակարդակը պահել»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ